Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանն, իբր, Սիրիայի Իդլիբ նահանգում հարձակվել է ընդդիմության ուսումնական ճամբարի վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռուսաստանի հարձակումը Իդլիբի շրջանում տեղակայված ընդդիմության ուսումնական ճամբարի վրա ցույց է տալիս այնտեղ կայուն խաղաղություն և հանգստություն հաստատելու ցանկության բացակայությունը»,- ասել է Թուրքիայի ղեկավարը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցությունում ելույթի ժամանակ:
Ավելի վաղ սիրիական Al-Watan պարբերականը, հղում անելով Իդլիբի առողջապահության նախարարության աղբյուրներին, հայտնել էր, որ Իդլիբում ահաբեկիչների ռազմամարզական ճամբարի վրա ռուսական օդատիեզերական ուժերի կողմից ավիահարվածի արդյունքում ավելի քան 40 գրոհային է սպանվել և առնվազն 60-ը՝ վիրավորվել: