Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը որքան էլ լոկալ, տեղային խնդիր է, նույնքան էլ տարածաշրջանային խնդիր է, և մի շարք երկրներ ունեն շատ կոնկրետ շահեր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց իրանագետ Աննա Դավթյանը՝ խոսելով այն մասին, թե ինչու է Իրանը շահագրգիռ Ադրբեջանի և Արցախի միջև պատերազմի դադարեցմանը: «Տեսանք, որ այս հակամարտության մեջ կոնկրետ Թուրքիայի գործուն ներգրավվածությամբ որոշակի ուժերի բալանսավորման փոփոխություն է տեղի ունենում, և այս համատեքստում Իրանը պարզապես չէր կարող ձեռքերը ծալած նստել, և շատ տրամաբանական է, որ պիտի փորձ աներ որևէ ծրագրով, որևէ նախաձեռնությամբ հանդես գալ»:
Մեր զրուցակցի խոսքով՝ Իրանի ծրագիրը, իհարկե, ամբողջովին բացված չէ, սակայն այն ոչ ինչ-որ պատրանքներով պիտի ընդունեինք, ոչ էլ սվիններով. «Սա մի կողմից՝ քարոզչական, մյուս կողմից՝ իրանա-ադրբեջանական խնդիրներ հարթելու նպատակ ունի: Տարածաշրջանում որևէ փոփոխություն առանց Իրանի թույլ չտալու համար է այս ակտիվությունը նախաձեռնված»:
Իրանագետի կարծիքով՝ Իրանի դերակատարությունն այստեղ այն է, որ փոխվի հարցը միայն տարածաշրջանային երկրներով լուծելու միտումը. «Իրանը գալիս է ցույց տալու, որ եթե տարածաշրջանային երկրները պետք է այդ հարցերը լուծեն, ապա դա չի լինելու երկկողմ, այլ լինելու է եռակողմ ձևաչափ: Իսկ այս ձևաչափին չեմ կարծում, թե կողմ կլինի նույն Թուրքիան»:
Մանրամասն՝ տեսանյութում: