Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայերի վրա հարձակվածները թուրքեր չէին, ջիհադիստներ էին. հեռախոսների մեջ հարձակման ամբողջ սխեման կար

Ֆրանսիայում այսօր կազմակերպված ակցիայի ժամանակ 5-6 թուրքեր հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա։ Նրանցից մեկը մուրճով հարվածներ է հասցրել հայ երիտասարդի գլխին, ինչի հետևանքով վերջինս ծանր վիճակում ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց։ Միջադեպի պատճառով այլ հայեր ևս տուժել են։ Մասնավորապես մեկ երեխա ու մեկ այլ հայ, որը փորձել է պաշտպանել արդեն գետնին ընկած երիտասարդին։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայում բնակվող ազգությամբ հայ, բայց Ֆրանսիայի քաղաքացի, այդ ակցիայի մասնակից Ստելլա Դավթյանը։

Նրա խոսքով՝ իրենք առավոտյան 7։30-ին երկկողմանի փակել էին Ֆրանսիայի A7 մայրուղին: Ակցիայի նպատակն էր Ֆրանսիայի ուշադրությունը հրավիրել Արցախում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին, ինչպես նաև Ֆրանսիայի իշխանություններից պահանջում էին ճանաչել Արցախի անկախությունը։ «Ակցիան շատ խաղաղ բնույթ էր կրում, մենք փակել էինք մայրուղին, ցույցը սկսեցինք, ամեն ինչ խաղաղ էր, օտարերկրացիները դուրս էին եկել մեքենաներից, սուրճ էին խմում, հարցնում էին, թե ինչ ակցիա է, ոչ ոք չէր դժգոհում։ Մենք էլ դրոշներով բացականչում էինք՝ Արցախ, ազատություն և այլն, բայց մեկ էլ, մինչև ոստիկանների գալը, ճանապարհի հակառակ կողմից, պատերի հետևից, մեքենայի միջից թռան 5-6 հոգի և վազեցին մեր ուղղությամբ՝ դանակներով, մուրճով, փայտերով, ու միանգամից հարձակվեցին մեր երիտասարդների վրա։ Եթե մեր երիտասարդները մեզ չպահեին, նրանք կանանց ու երեխաների վրա էլ կհարձակվեին։ Նրանց աչքին ոչ մի բան չէր երևում»,- պատմեց Ստելլան՝ հավելելով, որ հայերի վրա հարձակվածները Ֆրանսիայում բնակվող թուրքեր չէին։

«Նրանք ընդհանրապես նման չէին Ֆրանսիայում բնակվող խաղաղ թուրք ժողովրդին, որոնք մինչ այս մեզ ոչ խանգարել են, ոչ նրանց մասնակցությամբ որևէ միջադեպ է եղել։ Մենք տարբեր վայրերում, Թուրքիայի դեսպանատան մոտ ցույցեր ենք արել, բայց ոչ ոք մեզ չի մոտեցել, որևէ թուրք, ադրբեջանցի երբեք մեզ չի մոտեցել ու որևէ բան չի ասել։ Բայց այս դեպքն առանձնանում է, նրանք սովորական թուրք քաղաքացիներ չէին հաստատ»,- ասաց Ստելլան՝ ավելացնելով, որ միջադեպից հետո նրանցից մեկի հեռախոսն ընկել է իրենց ձեռքը, որում առկա տեղեկությունները փաստում են, որ հարձակումը նախապես պլանավորված է եղել։ Հեռախոսը ոստիկանները առգրավել են:

«Այդ ինֆորմացիայից երևում էր, որ ամեն ինչ նախապես կազմակերպված էր։ Նրանք մարդասպաններ էին կամ ջիհադիստներ։ Նրանք հաստատ ահաբեկիչ էին։ Նրանցից ոչ մեկը ոչ մի բառ հայերեն չէր խոսում։ Նրանց հեռախոսը մեր ձեռքն է ընկել, այդտեղ ամեն ինչ գրված էր, նկարված էր, սխեման գծված էր։ Հարձակման ամբողջ պլանը հեռախոսի մեջ էր։ Ոստիկանները տարան այդ հեռախոսը, քանի որ շատ-շատ կարևոր ինֆորմացիաներ կային մեջը։ Եվ հետո, եթե այդ ակցիան նախապես պլանավորված չլիներ, 5-6 հոգով նույն պահին նույն տեղում չէին հայտնվի»,- ասաց մեր զրուցակիցը։

Ստելլա Դավթյանը պատմեց, որ երիտասարդը, որի գլխին մուրճով էին հարվածել, շատ ծանր վիճակում է։ Շտապօգնությունը ամեն ինչ արել է, բայց հարկ է եղել նրան ուղղաթիռով անմիջապես տեղափոխել հիվանդանոց։ Կանայք, տարիքով մեկ այլ տղամարդ ու երեխա ևս տուժել են։ Կանայք հիվանդանոց չեն տարվել, բայց տղամարդուն շտապօգնության մեքենան տեղափոխել է հիվանդանոց. «Նրանք վիրավորվել էին երիտասարդին պաշտպանելիս։ Բայց երիտասարդի վիճակն էր շատ վատ, հարվածից, կարելի է ասել, երկրորդ գլուխ էր առաջացել, այնքան էր այտուցվել գլուխը, ահավոր շատ արյուն էր գետնին։ Բայց մենք վստահ ենք, որ լավ կլինի ամեն ինչ»։

Ստելլա Դավթյանը պատմեց, որ հայերին հաջողվել է իրենց վրա հարձակվածներին կանգնեցնել։ Նրանք բոլորն էլ վիրավորվել են. «Հայը առանց պատասխան չէր կարող թողնել։ Նրանք բոլորն էլ վիրավոր են, գետնին էին բոլորը։ Բայց ոչ մեկը չի մահացել։ Մենք գոռում էինք ու կանգնեցնում էինք մեր տղաներին, որ նրանց ողջ թողնեն, քանի որ մեզ զոհեր պետք չեն։ Դա նրանց օգտին կլիներ։ Մենք զոհ չենք ուզում, թող ոստիկանությունը նրանցով զբաղվի»։

Ստելլա Դավթյանն ասաց, որ այս միջադեպն իրենց չի կանգնեցնելու։ Իրենք շարունակելու են ակցիաները, շարունակելու են պահանջել Արցախի անկախությունը: «Մենք ձեռքներս ծալած չենք նստելու։ Մեր տղաները սահմանին զոհվում են, ու կոնկրետ ես չեմ կարող հանգիստ նստել տեղս։ Պետք է մինչև վերջ գնանք, պետք է թակենք Մակրոնի դուռը, պետք է գնանք Մակրոնի նստավայր, նամակներ փոխանցենք, պահանջենք ճանաչել Արցախի անկախությունը։ Եթե Ֆրանսիան, Եվրոպան հիմա լռեն, ականջալուր չլինեն մեզ, վաղը նույնը կատարվելու է Եվրոպայում։ Տեռորը Եվրոպայում ավելի ուժեղ է լինելու, ու դրա դեմը պետք է հիմիկվանից առնել»,- ընդգծեց Ստելլան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում