Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Աղմկահարույց մանրամասներ Իլհամ Ալիևի սպորտային հանցագործությունների մասին

Ծանրամարտը կարող է հանվել Օլիմպիական խաղերի ծրագրից: Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՄՕԿ-ը, քննարկում է Փարիզում 2024թ. անցկացվելիք օլիմպիական խաղերի ծրագրից ծանրամարտը հանելու հարցը: Ավելի վաղ նման մտադրության մասին հայտարարել էր նաև Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը: Մասնավորապես, Բախին ներկայացվել էր Ռիչարդ Մաքլարենի զեկույցը Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում առկա կոռուպցիայի և արձանագրված խախտումների վերաբերյալ: Ըստ զեկույցի՝ թաքցվել են խթանիչ միջոցների թեստերի մոտ 40 դրական պատասխաններ: Բացի այդ, միջազգային ֆեդերացիան 10 միլիոն դոլար է յուրացրել:

«Ես ցնցված էի ծանրամարտի մասին զեկույցից Թամաշ Այանի վերաբերյալ: Մենք պետք է ուղիներ գտնենք IWF-ն (Ծանրամարտի միջազգային ֆեդերացիա) մաքրելու համար: Մենք ուզում ենք օգնել այդ հարցում: Մենք մեզ իրավունք ենք վերապահում ձեռնարկելու կոշտ միջոցներ: Ընդհուպ մինչև հնարավոր է, որ ծանրամարտը չներառվի Օլիմպիական խաղերի ծրագրում»,- հայտարարել էր Բախը։

Այս տարվա սկզբին Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Տամաշ Այանը հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից: Ի դեպ, Այանը ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնին էր 2000 թվականից: Դրանից առաջ նա 1976-ից միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն էր: Իսկ ինչ է իրականում տեղի ունեցել Այանի պաշտոնավարման ժամանակահատվածում։ Ներկայացնում ենք մի քանի աղմկահարույց փաստեր։

Մաքլարենն իր զեկույցում արձանագրել է նաև, որ Այանը, փաստացիորեն ներգրավված լինելով խթանիչների օգտագործման և տարածման դեմ գործընթացում, թաքցրել և փոխել է մասնավորապես ադրբեջանցի և թուրք մարզիկների դոպինգ թեստերի դրական պատասխանները։ Զեկույցում նշվում է, որ թեստերի դրական պատասխանների կոծկումը սկսվել է 1997 թվականից՝ Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի անմիջական մասնակցությամբ: Իսկ այդ ժամանակ այդ պաշտոնը զբաղեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Զեկույցի մեկ այլ հատվածում ասված է, որ Միջազգային ֆեդերացիայի համակարգչային սերվերները շարքից դուրս են բերվել հաքերների կողմից, երբ հայտնի է դարձել ըստ էության Ալիևի և Այանի հանցագործությունների մասին։ Այնուամենայնիվ, նյութերի անհետացումից հետո հնարավոր է եղել դրանց մի մասը վերականգնել։ Նյութերից մեկում Այանին ուղղված նամակն է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից, որով նա շնորհակալություն է հայտնել ադրբեջանցի մարզիկներից վերցված նմուշները միջազգային ֆեդերացիային չփոխանցելու համար: Մաքլարենը բացահայտել է նաև, որ տարիներ շարունակ թաքցված են եղել տասնյակ այլ նմուշներ, որոնց մեծ մասը պատկանում են Ադրբեջանի ու Թուրքիայի ծանրորդներին: Նա արձանագրել է, որ Այանը մի քանի անգամ խախտել է դոպինգի վերաբերյալ կանոնները, ինչը քրեական հանցագործություն է:

Զեկույցում նշվում է նաև, որ 2015 թվականին կայացած ծանրամարտի աշխարհի առաջնության նախօրեին 24 մարզիկներից վերցված թեստերը նույնպես մնում են խիստ կասկածելի: Հատկանշական է, որ Այանը հրաժարական է տվել միջազգային ֆեդերացիայի ղեկավարի պաշտոնից գերմանական հեռուստաալիքներից մեկում ցուցադրված փաստավավերագրական տեսանյութից հետո։ Այն պատմում է խթանիչների օգտագործման փաստերը խեղելու կամ թաքցնելու մեջ նրա մասնակցության մասին:

Ներկայացնենք ևս մեկ հատված Մաքլարենի զեկույցից. «IWF սերվերների ստուգումների արդյունքում հայտնաբերվել է Ալիևի ջնջված նամակը, որը ուղարկվել է 2016-ին: Իսկ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կայքի համաձայն՝ 2013-ին ադրբեջանցի 18 ծանրորդների փորձանմուշները ցույց են տվել խթանիչների օգտագործման հետքեր, որոնք Ալիևի միջամտությամբ այնուհետև անհետացել են: Նույնը կատարվել է Թուրքիան ներկայացնող 21 ծանրորդների դեպքում։ Մասնավորապես, նախապես հայտարարվել է այդ մարզիկների՝ արգելված խթանիչներ օգտագործելու մասին։ Որոշ ժամանակ անց, սակայն, միջազգային ֆեդերացիայից անհետացել են թեստերի արդյունքները, և դոպինգ օգտագործած մարզիկները շարք են վերադարձել։ Ընդհանուր առմամբ ծանրամարտի Թուրքիայի հավաքականից դրական արդյունքներով շուրջ 62 այլ նմուշներ են թաքցվել»։

Մաքլարենի ներկայացրած զեկույցում խոսվում է նաև 2009-ից 2014 թվականներին վերցված 45 նմուշի մասին, որոնք նույնպես թաքուն են պահվել տեսուչներից: 2010-ից 2012 թվականների ընթացքում 26 թուրք ծանրորդ է կանչվել դոպինգի թեստ անցնելու, որոնց պատասխաններն անհայտ են: Փորձագետը հավելել է, որ Պեկինի և Լոնդոնի օլիմպիական խաղերից վերցված նմուշների վերափորձարկումը ցույց է տվել դրական արդյունք։ Խոսքը 60 ծանրորդի մասին է, որոնց մեծ մաը Թուրքիայից են:

Նշենք, որ Այանի պաշտոնավարման տարիներին ծանրամարտի Հայաստանի հավաքականը բազմիցս հայտնվել է դոպինգ սկանդալներում։ Մասնավորապես, Հայաստանի հավաքականը եղել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի թիրախում, և հայ մարզիկները շարունակ որակազրկվել են։ Ենթադրվում է, որ Հայաստանի հավաքականի նկատմամբ չափից ավելի խիստ վերաբերմունքի հետևում կարող է կանգնած լինել Իլհամ Ալիևը, որին ծառայել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում