Tuesday, 16 04 2024
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում
Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 14 մասնակցի
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը

Ի՞նչ արժեք ունի Թրամփի հայտարարությունը, եթե նա չի զսպում Թուրքիային, որը Արցախի վրա հարձակվել է ամերիկյան զենքերով. Արդի Քասախյան

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Արդի (Արտաշես) Քասախյանը:

– Այսօր Գլենդելի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի անկախությունը: Ի՞նչ նշանակություն սա կարող է ունենալ Արցախի ճանաչման հարցում:

– Սա, ըստ էության, խորհրդանշական որոշում է, քանի որ որևէ տեսակի միջազգային լուրջ ազդեցություն չեմ կարծում, թե ունենա՝ բացի այն բանից, որ մեր հայրենակիցների սրտում և հոգում կհաստատվի, որ Գլենդելի հայ բնակչության մեծամասնությունը և անշուշտ ղեկավարությունը, որի մեջ մաս են կազմում քաղաքապետարանի օտար անդամներ, կանգնած են Արցախի ու հայության հետ: Սա քաղաքային խորհրդի անդամ Արա Նաջարյանի գաղափարն էր: Անշուշտ, Արցախն անցյալում արդեն այլ ձևերով ճանաչվել է, մասնավորապես Կալիֆոռնիա նահանգը ճանաչել է, բայց մարդիկ սկսեցին ասել, թե ինչու Գլենդելը հենց ինքը չի ճանաչել, որն ունի մեծ թվով հայ բնակչություն: Դրա համար Արա Նաջարյանը սա առաջարկեց, ես եղա երկրորդ ձայն տվողը: Բանաձևի քվեարկությունը տեղի ունեցավ միաձայն, այսինքն՝ բոլորը կողմ էին: Սրանով Գլենդելը ցույց տվեց իր կեցվածքը Արցախի անկախության հարցում:

– ԱՄՆ կողմից Արցախի ճանաչումը որքանո՞վ է մոտեցել՝ հաշվի առնելով Թրամփի ելույթը, որում նա Կոսովոյի օրինակը բերեց: 

– Գլենդելի քաղաքային խորհրդի կողմից ընդունված այս բանաձևի ամենակարևոր կետն այն էր, որ մենք պահանջում ենք, որ ԱՄՆ նախագահը և Կոնգրեսը իրենք էլ ընդունեն Արցախի անկախությունը, ասելով, որ այդ քայլը կնպաստի պատերազմի դադարեցմանը: Մենք գիտենք, որ Ամերիկայի կառավարությունը հզոր ազդեցություն ունի միջազգային քաղաքականության առումով, բայց մինչև հիմա մենք տեսնում ենք, որ Թուրքիան ու Ադրբեջանը արհամարհում են և՛ ԱՄՆ-ին, և՛ Ռուսաստանին, և՛ Ֆրանսիային: Նրանք համոզված են, որ կարող են անել այն, ինչ անում են: Հիմա սփյուռքահայությունը աշխարհի բոլոր ծագերում փորձում է անել ամեն հնարավորը, և սա այդ քայլերից մեկն է: Հիմա թե Թրամփն ինչ կանի, կամ Բայդենը ինչ կանի, ինչ է լինելու ընտրություններից հետո՝ այս պահին դժվար է ասել:

– Թրամփի կողմից այդպիսի հայտարարություն անելը, թե հայերը հզոր են, և Կոսովոն օրինակ բերելը, Ձեր կարծիքով՝ ընդամենը նախընտրական ժե՞ստ էր:

Ես կարծում եմ, որ դա Թրամփի ձևն է: Ընդհանրապես Թրամփը կամ մեկ ուրիշը, որ ելույթ է ունենում ինչ-որ լսարանի առջև, պետք է ասի այն, ինչը այդ լսարանն ուզում է լսել: Անշուշտ շատ կարևոր է, որ նախագահն իմանա, թե իր երկրում որ ժողովուրդն է աշխատում և նվիրված այդ երկրի զարգացմանը, բայց ես ավելի կուրախանայի, եթե ավելի կոնկրետ քայլեր արվեին ԱՄՆ-ի կողմից, որպեսզի զսպեին Թուրքիայի ու Ադրբեջանի բանակներին: Ինչ արժեք ունեն հայտարարությունները, որ հայերը լավն են, ուժեղ են, եթե մեր երիտասարդները ամեն օր գնում են կռվելու երկու երկրի դեմ, որոնք որոշ չափով զինվել են նաև ամերիկյան զինամթերքով: Ինձ համար շատ ավելի կարևոր է, թե նախագահ Թրամփն ու պետքարտուղար Պոմպեոն ինչ են անելու, որ դադարեցնեն պատերազմը:

– Կարծում եք, որ Ամերիկան կարո՞ղ է զսպել Էրդողանին, որը անգամ սպառնում է ԱՄՆ-ին:

– Անշուշտ կարող է: Մենք երևակայական աշխարհում չենք ապրում, գիտենք, թե ինչպիսի հարաբերություններ ունեն Ամերիկան ու Թուրքիան, գիտենք, թե ԱՄՆ-ը որքան սերտ առնչություններ ունի Թուրքիայում ռազմական օդանավակայաններին: Այո, տարբեր խոսակցություններ լինում են, բայց ի վերջո, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և այն ինքնաթիռները, որոնցով հարձակվում են Արցախի պաշտպանության բանակի վրա, ամերիկյան ինքնաթիռներ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում