Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 1731-ով, 15 հիվանդ մահացել է:
StopCov պաշտոնական կայքի համաձայն՝ համաճարակի սկզբից մինչ օրս հանրապետությունում հայտնաբերվել է վարակի 33 858 դեպք:
Միևնույն ժամանակ, վերջին 24 ժամվա ընթացքում հիվանդանոցներից դուրս է գրվել 2,197 մարդ, համաճարակի սկզբից մինչ այժմ բուժվել է 14,829 հիվանդ, մահացել է՝ 253-ը։
Ներկայումս կարանտինում է գտնվում 3,769 մարդ, հիվանդանոցներում՝ 3,832-ը, քովիդ-հյուրանոցներում՝ 2,249 մարդ: