Saturday, 20 04 2024
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել

Ֆրանսիան պետք է մեր ձայնը լսի, պետք է ճանաչի Արցախը. Ֆրանսիայի հայերը մայրուղի են փակել

Ֆրանսիայում ապրող հայերը երկկողմանի փակել են դեպի Վալանս քաղաք տանող A7 մայրուղին: Այդ ընթացքում թուրքեր են հայտնվել այդ տարածքում, և ծեծկռտուք է սկսվել:

Նրանք այդպիսով ցանկանում են Ֆրանսիայի ուշադրությունը գրավել և պահանջում են համարժեք արձագանք տալ Արցախում թուրք-ադրբեջանական ահաբեկչական ագրեսիային:

Ֆրանսահայերը նաև պահանջում են տեղի հեռուստաալիքներով ուղիղ եթեր ապահովել, որպեսզի այդ տարբերակով իրենց բողոքն արտահայտեն:

Մասնակիցներից մեկը նշեց, որ իրենց ուժերի ներածին չափով պատրաստ են անել ամեն ինչ, որպեսզի միջազգային հանրությունը ոտքի կանգնի:

«Սահմանին մենք կորցնում ենք մեր 18-20 տարեկան երեխաներին, այդ պատճառով մենք ամեն ինչ անելու ենք, որպեսի մեր ձայնը լսելի դառնա: Եթե հարկ լինի՝ օդանավակայաններ կփակենք, մեր ձայնը պետք է լսելի դարձնենք Ֆրանսիային»,- ասաց մասնակիցը:

Նրանք վանկարկում էին. «Արցախը մե՛րն է», «Հաղթելո՛ւ ենք», «Ալիևը դիկտատոր է», «Էրդողանը և Ալիևը ահաբեկիչներ են», «Ճանաչում», «Հայ զինվոր, մենք քեզ հետ ենք», «Փա՛ռք հայոց բանակին» և այլն:

Ակցիայի ժամանակ, մինչ հայ ցուցարարները Ֆրանսիայից և ամբողջ Եվրոպայից պահանջում էին կանգնեցնել պատերազմը, հայերին մոտեցան թուրքեր և սկսեցին սադրել:

Վերջիններս մուրճով հարվածել են հայ ցուցարարների, ապա հայ ցուցարարներն են նրանց հարվածել: Լևոն անունով մի տղա կորցրել էր գիտակցությունը:

«Մենք մեզ համար խաղաղ ցույց էինք անում, եկան մուրճերով, դանակներով հարձակվեցին մեզ վրա»,- ասաց հայ ցուցարարներից մեկը:

Ակցիայի մեկ այլ մասնակից էլ նշեց, որ իրենք խաղաղ ցույց էին անում, խցանման մեջ երեք թուրք են եղել, մուրճերով և դանակներով հարձակվել են իրենց վրա:

«Մեր ընկերոջ գլխին են հարվածել, բայց պատասխանը ստացան, երեքն էլ շտապօգնության կարիք ունեն»,- նշեց մասնակիցը:

Դեպքի վայր է ժամանել շտապօգնության մեքենան, առաջին բուժօգնություն ցույց տվել տուժածներին, ապա հոսպիտալացրել են հայ տուժածին:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանական ուժեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում