Պատերազմի 32-րդ օրն է։Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն:Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երեկոյան հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունին, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:«Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում են հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները», – ասված է հաղորդագրությունում: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի հերոսի կոչում է շնորհում պաշտպանության այժմ նախկին նախարար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի հետ: