Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել

Պետք չէ շեղվել գերագույն խնդրից. ի՞նչ է պատվիրել հանրությունը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը և ԶՈՒ գլխավոր շտաբը նախօրեին տարածեցին հայտարարություն, որով դատապարտում էին Հայաստանի ռազմական գերատեսչությունների, զինուժի և քաղաքական ղեկավարության միջևը սեպ խրելու և պառակտում մտցնելու փորձերը՝ հայտարարելով, որ Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարության ներքո իրականացնում են իրենց պարտավորություններն ու պարտքը: ՊՆ և ԶՈՒ ԳՇ այդ հայտարարությանը նախորդել էր նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը, որով նա կառավարությանը կոչ էր անում հրաժարական տալ, կառավարումը փոխանցել բանակին, ստեղծել Արցախի հետ միասնական պաշտպանական կոմիտե և ձեռնամուխ լինել ծանր իրավիճակը փոխելուն, միջազգային գործընկերների հետ բանակցությունների: Թե առավել մանրամասն ինչպես էր պատկերացնում Մանուկյանն այդ մեխանիզմը, և գլխավորը՝ ինչ քաղաքական մոտիվներ կարող էին լինել դրա տակ, պարզ չէ, և այստեղ յուրաքանչյուրն ունի իր ենթադրությունը, եզրակացությունը կամ կռահումը: Բայց ակնառու էին գնահատականներ, որ խոսքը ընդամենը իշխանափոխության կամ պետական հեղաշրջման մասին է: Իհարկե դժվար է իրատեսական համարել հեղաշրջման մասին խոսելը, երբ խոսքը վերաբերում է մամուլով միանգամայն բաց տեքստով արվող հայտարարության մասին: Հեղաշրջումները, թերևս, չեն հայտարարվում թերթերով:

Այդուհանդերձ, միաժամանակ հասկանալի են նաև սուր գնահատականները, հաշվի առնելով պահի լրջությունը, պատերազմական իրադրությունը և այլն: Դրան զուգահեռ, նույն լրջությունները հաշվի առնելով՝ անշուշտ պետք է չափազանց պատասխանատու մոտենալ կառավարման համակարգվածության, արդյունավետության, համապարփակության խնդրին: Այդ տեսանկյունից, հանրությանը սուր զգացողությունների առիթ նախօրեին տվեց հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր հայտնի ուղիղ եթերով, որը արժանացել էր մեղմ ասած՝ հակասական գնահատականների: Ընդ որում՝ Վազգեն Մանուկյանի հայտարարությունն էլ հնարավոր է դիտարկել այդպիսի գնահատականներից մեկը:

Միով բանիվ, սակայն, թերևս անհրաժեշտ է մի շատ կարևոր բան՝ չմոռանալ, թե ինչ խնդիր է ներկայումս Հայաստանի առաջ. պատերազմ, որ Արցախին և Հայաստանին հայտարարել է ոչ այլ ոք, քան Թուրքիան: Մենք գործ ունենք Թուրքիայի, ոչ թե Ադրբեջանի հետ: Հետևաբար, մենք գործ ունենք հիմնավորապես այլ մասշտաբի պատերազմի հետ՝ թե՛ իր ռազմական, թե՛ ռազմա-քաղաքական բնույթով ու էությամբ: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ մենք իրավունք չունենք որևէ ներքին տիրույթից իրավիճակի գնահատում ու չափումներ անենք մեր ներքաղաքական իրողությունների ընթացքում ձևավորված տրամաբանության ելակետով: Ներքին կյանքում թե՛ փոխադարձ հաղորդակցության մեխանիզմի, թե՛ բովանդակության նոր՝ Թուրքիայի պարտադրած պատերազմի ռազմա-քաղաքական մասշտաբին համարժեք ծավալի և տարողության դուր գալը ազգային անվտանգության հրամայական է, որի հանդեպ իր հասանելիքը պետք է անի հասարակական-քաղաքական կյանքի յուրաքանչյուր մասնակից, իշխանություն, ընդդիմություն, քաղաքացիական հանրույթ:

Ի վերջո, կա թերևս պարզ ու աքսիոմատիկ մի բան՝ Հայաստանում հանրությունն իրավիճակը չափում, շոշափում, գնահատում և, ըստ այդմ, իր վերաբերմունքը ձևավորում է ոչ թե մամուլ կարդալով, այլ կյանքը ապրելով:

Հայաստանի մասշտաբներն այնպիսին են, որ կյանքը շատ ավելի շուտ է հասնում յուրաքանչյուրին, քան որևէ թերթ, անգամ եթե խոսքը համացանցային տիրույթի ակնթարթորեն բացվող լուրի մասին է: Կոչը, որ արել են ՊՆ և ԶՈՒ ԳՇ-ն, անշուշտ շատ կարևոր է «պրոֆիլակտիկ» տեսանկյունից, այսպես ասած՝ հանրային արձագանքի կրակի վրա որևէ ձեռք տաքացնելու ռիսկ թույլ չտալու համար: Ինչ վերաբերում է բուն կոչերին, ապա դրանք, ինչպիսին էլ լինեն, երբեք ուժեղ չեն լինելու այն կյանքից, որն ապրում է մեր հանրությունը և որն ապրելով է ձևավորում իր վարքը:

Հետևաբար՝ Հայաստանում հանրությունն է որևէ հասարակական-քաղաքական պրոցեսի հիմքը, և պրոցես ձևավորել կարող են այն կոչերը, որոնք թելադրել է հանրությունն իր վերաբերմունքով: Հետևաբար, դա պետք է լինի որևէ ներքին գործընթացի կամ շարժի հանդեպ ուշադրության մեկնակետ՝ որքանով է այդ գործընթացը հանրային պատվեր: Եվ, եթե կա այդպիսի պատվեր, ապա դրանից բխող կոչերի բացակայության պարագայում անգամ հարկ է լրջորեն մտածել այդ պատվերը առաջացրած օբյեկտիվ պատճառների մասին: Որովհետև Հայաստանի հանրությունն այդ իմաստով ձևակերպել է մշտապես օբյեկտիվ հասարակական-քաղաքական պատվերներ: Այլ է, թե ինչպես են դրանց հետ հետագայում աշխատել պատվերն «ընդունած» սուբյեկտները: Ըստ այդմ, պետք չէ շեղվել գերագույն խնդրից՝ ամեն ինչ բանակի համար, ուժերի ներածին չափով համապարփակ աջակցություն բանակին, և միաժամանակ ամեն ինչ Հայաստանի արդյունավետ կառավարումը շարունակելու համար՝ թիկունքը պետք է լինի ոչ պակաս ամուր, ու դա միայն բարոյահոգեբանական կատեգորիա չէ, այլ կազմակերպական-ընթացիկ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում