Friday, 01 12 2023
Այս ամիս արցախցիները հոկտեմբերի, նոյեմբերի և դեկտեմբերի կենսաթոշակը կստանան միանվագ
ԱԺ-ն արձակելու որոշումը հենց ԱԺ-ն էլ կկայացնի. միջազգային փորձի ներդրումը
Կալանավորվել է Երևանի «Մուշական–Ջրաշեն» գերեզմանատան վարիչը
3-րդ երկրից ժամանակավոր ավտոմեքենա ներկրողները հունվարի 1-ից սահմանին դեպոզիտային գումար կթողնեն
Հայկական արտադրության առաջին արբանյակը՝ «Հայասաթ 1»-ը, տիեզերք արձակվեց Falcon 9 հրթիռով
Ներքին Գետաշենում շարունակվում է 32 կիլոմետր երկարության խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցումը
Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցի նորակառույց շենքի շինարարությունն իրականացվել է շուրջ 15 տոկոսով
Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններից մեկում հրդեհի հետևանքով քիմիական նյութերով բալոններ են պայթել
22:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քննարկվել է Հայաստանում սիմուլյացիոն ԲԿ ստեղծելու հնարավորությունը
Լսողական խնդիրներ ունեցող երեխաներն առաջին անգամ զգացել են երաժշտության ռիթմը
Մանրամասներ Դավիթ Ստեփանյանի հետ
ՀՀ և Մոնտենեգրոյի ԱԳ նախարարները վստահ են երկկողմ օրակարգը հարստացնելու հարցում
Ճամբարակ-Վահան և Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում
Ինչ է կատարվում Հայաստանի երկնքում
Podcast կարևորի մասին
Ուղիղ․ «Հայասաթ-1»-ի պատմական թռիչքը
Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է Օմիկրոնի նոր տարբերակը
Հայաստանը և ԱՄԷ-ն ստորագրել են «Կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր
Արա Ֆիդանյանը նշանակվել է Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար
Կայացել է ՀՀ և Շվեդիայի ԱԳ նախարարների հանդիպումը
Գրիգորի Խաչատուրովը գրավի դիմաց ազատ կարձակվի
Հանդիպել են ՀՀ և Նորվեգիայի ԱԳ նախարարները
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ ԽՎ նախագահն անդրադարձել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցերի
Հայաստանի և Բուլղարիայի նախագահները կարճատև առանձնազրույց են ունեցել
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարի հետ
Երևանի քաղաքապետը և Չինաստանի դեսպանը կարևորել են քաղաքների մակարդակում գործակցության ընդլայնումը
ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը Շանհայում այցելել է տարեցներին խնամքի ցերեկային ծառայություններ տրամադրող հաստատություն
Վարչապետին է ներկայացվել ՀՀ ֆինանսների նախարարության 2023 թվականի գործունեության հաշվետվությունը
Կլիմայի փոփոխությունը շարունակում է մնալ գլխավոր գլոբալ խնդիրը․ ՀՀ նախագահի ելույթը COP 28-ում

Նման պայմաններում, իհարկե, հրադադար լինել չի կարող. Վահրամ Բալայան

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանում է Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահրամ Բալայանը:

– Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մենք պատրաստ ենք անգամ ցավոտ զիջումների, բայց թշնամին կապիտուլյացիա է պահանջում, հետևաբար պետք է կռվել: Ինչպե՞ս եք գնահատում վարչապետի այս հայտարարությունը:

– Դժվար է ասել, թե որոնք պետք է լինեն հետագա քայլերը այսօրվա ստեղծված կացության մեջ, բայց կարծում եմ, որ Ադրբեջանը և Թուրքիան մարտահրավեր են նետել և անզիջում փորձում են պայքարել հայ ժողովրդի դեմ: Ավելի ճիշտ՝ ոչ թե պայքարել, այլ փորձել կրկնել կամ շարունակել այն քաղաքականությունը, որն իրականացվել է 20-րդ դարի սկզբին: Կարծում են, որ մեզ մնում է շարունակել պայքարել, ռազմաճակատում հաջողություն արձանագրել և փորձել թշնամուն պարտադրել խաղաղություն: Մյուս կողմից էլ, իհարկե, ընդհանուր առմամբ, ռազմական գործողությունները և դիվանագիտության ոլորտը պետք է զուգահեռ փորձել առաջ տանել: Այսինքն՝ շարունակել խոսել միջնորդ պետությունների հետ, ընդհանրապես այն երկրների հետ, որոնք շահագրգռված են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում, նաև մտահոգ այն գործիչների հետ, որոնք ի վիճակի են որևէ բեկում մտցնելու խաղաղության հասնելու տեսանկյունից: Այսինքն՝ մենք այսօր հայտնվել ենք այն կացության մեջ, որ ռազմական ճակատում և դիվանագիտության մեջ պետք է միասին գործենք:

– Մենք ականատես ենք, որ երրորդ անգամ հրադադարը չգործեց, երեք միջնորդ պետությունների նախաձեռնություններն էլ անտեսվեցին Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից: Այս պայմաններում ո՞րը պետք է լինի մեր հաջորդ քայլը:

– Անկեղծ ասած, ես այդքան մեծ ակնկալիքներ չունեի, որ զինադադարի պայմանները կկատարվեն, որովհետև դեպքերի զարգացումը այդ նույն իրավիճակում էր նաև առաջին արցախյան պատերազմի ժամանակ: Այն ժամանակ էլ ամեն անգամ միջնորդների միջոցով ասում էին հրադադարի մասին, բայց Ադրբեջանն անընդհատ խախտում էր՝ որոշակի ակնկալիքներ ունենալով: Իսկ հիմա, երբ նա հարավային հատվածում որոշակի առաջխաղացում ունի, ձգտելու է առավելագույն հնարավորություն ստանալ, որպեսզի բանակցությունների ժամանակ կարողանա խոսել հաղթողի լեզվով, կամ, ինչպես թուրքերն են ասում՝ կապիտուլյացիայի ենթարկել հայկական կողմին: Սա է նրանց հիմնական նպատակը: Նման պայմաններում, իհարկե, հրադադար լինել չի կարող, որովհետև նրանք անընդհատ ավելի են իրավիճակը լարում ու շիկացնում:

– Այդուհանդերձ, ի՞նչ ընթացք կունենան զարգացումները, և ի՞նչ արդյունքի կհասնենք:

– Այս պատերազմը հայ-ադրբեջանական հակամարտություն չէ, այն արդեն այլ որակներ է ստացել, վտանգի տակ է դրված ողջ տարածաշրջանը, նրա անվտանգությունը: Պետք է փորձել շարունակել խոսել, հատկապես Ռուսաստանի հետ, որովհետև այդ երկիրը, վերջիվերջո, ունի հնարավորություններ համարժեք քայլերի դիմելու: Խաղաղությունն իսկապես պետք է ոչ միայն Արցախին, Հայաստանին, այլև ողջ տարածաշրջանին և Ռուսաստանին, որովհետև այդ իրադարձությունները զարգանում են ՌԴ-ի հարավային սահմաններում: Մյուս կողմից, չեմ թաքցնում, որ մենք Ռուսաստանի հետ անցել ենք բավականին երկար ճանապարհ, ռազմի դաշտում վստահություն ունենալու անցյալ և, ինչու չէ, նաև մեր գեներալները, սպաները, զինվորները մեծ ներդրում են ունեցել Ռուսաստանի հարավային սահմանների պաշտպանության գործում: Կարծում եմ՝ այս ամենը Ռուսաստանի այսօրվա ռազմաքաղաքական ղեկավարությունը պիտի հաշվի առնի, որովհետև դաշնակցային հարաբերությունները պատահական չեն լինում: Դրանք ավելի երկարատև ժամանակահատվածի համար են, այսօր մենք ենք նեղ վիճակում, իրենց կարիքն ունենք, վաղը կարող են իրենք խնդիրներ ունենալ և մեր օգնության կարիքը պետք լինի: Այնպես որ պետք է համատեղ աշխատել, փորձել օրեցօր ընդլայնվող կրակը մարել:

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի փոխարեն պաշտոնակատար չնշանակվեց, այլ կտրուկ փոփոխություն տեղի ունեցավ:

– Դե, բոլորդ գիտեք, որ Ջալալ Հարությունյանը վիրավորվել է, փառք Աստծո, կյանքին վտանգ սպառնացող վիրավորում չի ստացել: Երևի նման պայմաններում ճիշտ չէ ժամանակավոր պաշտոնակատար նշանակելը: Ի դեպ ասեմ, որ նոր նշանակված նոր գեներալը՝ Միքայել Արզումանյանը, բավականին լավ ճանապարհ անցած մարտական գեներալ է, խիզախ, համարձակ: Կարծում եմ՝ այս փոփոխությունից բանակը չի տուժի և անպայման հաջողություն կունենա ռազմի դաշտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում