Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Թուրքիան բոլոր կարմիր գծերն անցնում է․ շատ հավանական է, որ ԱՄՆ-ը ճանաչի Արցախի անկախությունը

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:

Պարոն Գրիգորյան, փաստորեն երրորդ անգամ չհաջողվեց հրադադարը պահպանել: Նման իրավիճակում ո՞վ կարող է զսպել Թուրքիային, երբ համանախագահող երեք երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ջանքերը անարդյունք եղան:

– Զսպող մեխանիզմներ կան. դրանցից մեկը կլինի այն, որ մեր Պաշտպանության բանակը հակահարձակման անցնի: Վաղուց են սպասվում ինչ-որ պատժիչ գործողություններ, Աստված տա, որ մերոնք սկսեն այդ գործողությունները, դա կկանգնեցնի Ադրբեջանի բանակը: Հասկանալի է, որ իրենք առաջ են գալիս ու էլ ավելի են ոգևորվում, այդ ոգևորությունը կարելի է կոտրել 1-2 դիպուկ հակահարվածով մեր բանակի կողմից: Ուրեմն զսպող մեխանիզմը մեր բանակի հաջողություններն են, ես հավատում եմ այդ հաջողություններին: Հիմա շատ կարևոր է հակահարվածներ տալը: Երկրորդ զսպող մեխանիզմ կարող են լինել մեծ խաղացողները՝ ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա: Օրինակ՝ այդ երկրներից գոնե մեկը ճանաչի Արցախի անկախությունը: Դա ցնցող կլինի Ադրբեջանի համար, բանակը նույն պահին կկանգնի, քանի որ անիմաստ կլինի փորձել հայերին հանել Արցախից: Եթե աշխարհի մեկ խոշոր խաղացող ճանաչի Արցախի անկախությունը, դրանով վերջ, դա կբերի կոլապսի իրենց ռազմական գործողությունները: Այո, զինադադարների շարքը Ադրբեջանը խախտում է մեկ պատճառով՝ նա ուզում է ասել, որ մեզ համար գլխավորը Անկարայի խոսքն է՝ Անկարան ինչ ասի, մենք կանենք: Անկարան մեզ չի ասում՝ դադարեցրեք ռազմական գործողությունները, մենք էլ չենք դադարեցնում: Ու այստեղ միայն մեկ հարց է ինձ մոտ առաջանում. այդ դեպքում ինչու են նրանք համաձայնում ժամանակավոր զինադադարին, հետո խախտում են: Դա անում են խաբելու համար, և դա ինչ-որ չափով ստացվում է: Անկեղծ լինենք, հոկտեմբերի 10-ին՝ առաջին զինադադարի օրը, մենք մի քիչ զգոնությունը թուլացրինք: Նրանք հենց այդ օրը առավոտյան հարձակում սկսեցին և՛ Թալիշի, և՛ Հադրութի ուղղությամբ: Այո, նրանք դիվանագիտական հարթակում կարողանում են մեր զգոնությունը բթացնել, խաբել: Ցավում եմ, որ մեր պաշտոնական դիվանագիտությունը չընկալեց դա: Նույնը եղավ հոկտեմբերի 17-ին, երբ ավելի առաջ գնացին: Նույնը եղավ վերջին անգամ, քանի որ Կուբաթլուի գրավումը եղավ 3-րդ հրադադարից հետո: Շատ հեշտ է ստուգել, թե ամեն զինադադարից հետո ինչքան իրենք առաջ գնացին: Պարզ է, որ համանախագահները ուզում են դադարեցնել ռազմական գործողությունները, բայց այն մեծ ջանքերը չեն գործադրում, որ վախենա Ադրբեջանը: Դրա համար ես առաջարկում եմ շատ ինտենսիվ աշխատել Արցախի անկախությունը ճանաչելու ուղղությամբ, միաժամանակ մեր բանակի փայլուն հակահարվածները ևս կարող են կանգնեցնել թշնամուն:

Որքանո՞վ եք իրատեսական համարում ԱՄՆ կողմից Արցախի անկախության ճանաչումը՝ հաշվի առնելով Թրամփի կողմից Կոսովոյի օրինակը բերելու փաստը:

– Դա շատ հավանական է, որովհետև Թուրքիան բոլոր չափերը, կարմիր գծերն անցնում է նաև ԱՄՆ-ի նկատմամբ: Դուք գիտեք C-400-ների պատմությունը, Հունաստանի դեմ ոտնձգությունների պատմությունը, որը բարկացնում է ամերիկացիներին: Ի վերջո  Թրամփը Կոսովոյի օրինակը պատահական չէ, որ բերել է: Դա նշանակում է, որ նրանք մտածում են այդ մասին, դրա համար դու պետք է հիմնավորված փաստարկներ կարողանաս բերել, ու հենց հիմա դա պետք է արվի, քանի որ գնում է էթնիկ զտում, դա ակնհայտ է: Նրանք փորձում են հայերին հանել Ղարաբաղից: Մակրոնի դեպքում Արցախի ճանաչման շանսերը մեծ են, քանի որ Էրդողանն անձնական վիրավորանք է հասցրել Ֆրանսիայի նախագահին: Նույնիսկ եվրոպական այն երկրները, որոնք սուսուփուս նստած էին, հիմա նրանք էլ են զայրացած: Ֆոնը շատ լավն է, բայց պետք է աշխատենք պաշտոնական մակարդակով: Կարող եմ փաստել, որ փայլուն աշխատում է մեր ժողովրդական դիվանագիտությունը՝ Սփյուռքի հայությունը, Հայաստանի փորձագետները, հասարակական կազմակերպությունները, լրատվամիջոցները: Նրանք հերոսական աշխատանք են անում: Քայլեր են արվում նաև խորհրդարանական դիվանագիտության մակարդակով, մնում է պաշտոնական դիվանագիտությունը ակտիվ գործի:

Երկու օրից Ժնևում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները: Այս հանդիպումից ի՞նչ ակնկալիքներ կան, ի՞նչ օրակարգ կարող է այնտեղ ձևավորվել:

– Ես խորհուրդ չէի տա գնալ և Ժնևում հանդիպել: Հերթական անգամ իրենք կխաբեն, հերթական անգամ ինչ-որ խոստումներ կտան և դրանից հետո նորից առաջ կշարժվեն մարտի դաշտում: Ես անիմաստ եմ համարում այդ հանդիպումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում