Friday, 29 03 2024
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար

Թուրքիայի ամբարտավան կեցվածքը պայմաններ է ստեղծում ձևավորելու համար լայն ձևաչափով հակաթուրքական կոալիցիա. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում մերձավորարևելյան տարածաշրջանում Թուրքիան անընդհատ խնդիրներ է հարուցում՝ փորձելով ընդլայնել իր ազդեցության գոտիները։ Դա պայմանավորված է նրանով, որ Անկարան իր մետաստազները տարածել է Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում, Ադրբեջանում և անգամ Սոմալիում։ Քանի որ միջազգային հանրությունը վճռական տրամադրված չէ թուրքական հավակնությունները զսպելու ուղղությամբ, ապա Թուրքիան ոչ միայն հետ չի կանգնում իր պանթուրքական պլաններից, այլև ժամանակի ընթացքում Անկարայի ախորժակն ավելի է բացվում։

Միջերկրական ծովի արևել յան հատվածի՝ էներգետիկ պաշարներով հարուստ և տրանզիտային կարևոր նշանակություն ունեցող մասի նկատմամբ վերահսկողություն հաստատելու իր նկրտումներով և Լիբիայում իր ազդեցությունը տարածելու ձգտումներով Թուրքիան բացահայտ հակամարտության մեջ է մտել Եգիպտոսի, Հունաստանի, Կիպրոսի և Ֆրանսիայի հետ։

Ընդ որում, Լիբիայի հարցում Թուրքիան մտադիր է ոչ միայն վերահսկողություն հաստատել Լիբիայի էներգետիկ ռեսուրսների վրա, այլև Լիբիան օգտագործել որպես ցատկահարթակ Աֆրիկայում Ֆրանսիայի նախկին գաղութներ հանդիսացող երկրներ, մասնավորապես մահմեդական մեծամասնություն ունեցող Նիգեր և Չադ ներթափանցելու համար։ Այս համատեքստում Թուրքիայի նախագահ Էրդողանը փորձում է թուրքական շահերին համապատասխան խաղարկել նաև կրոնական գործոնը՝ իրեն ներկայացնելով որպես մահմեդականների շահերի հիմնական պաշտպան։

Դրա համար էլ Էրդողանը պարբերաբար խոսում է Եվրոպայում մահմեդականների իրավունքների պաշտպանության մասին՝ ձգտելով պրոթուրքական տրամադրություններ ձևավորել Եվրոպայում ապրող մահմեդականների շրջանում, որպեսզի եվրոպական երկրները կաշկանդվեն Թուրքիայի դեմ գործողություններ իրականացնելու հարցում։ Արդյունքում Թուրքիան այնքան է լկտիացել, որ իսլամի քողի ներքո հավաքագրում է ջիհադիստների, որպեսզի նրանց օգտագործի մի շարք հակամարտություններում և ահաբեկչական օջախներ ստեղծելով՝ առաջ տանի իր նեոօսմանական և պանթուրքական ծրագրերը։

Ահաբեկիչների ներկայությունը տեսանելի է ինչպես Սիրիայում, այնպես էլ Լիբիայում, իսկ վերջերս էլ հազարավոր գրոհայինների տեղափոխելով Արցախյան հակամարտության գոտի՝ Թուրքիան Հարավային Կովկասը վերածել է ահաբեկչական նոր օջախի, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար։ Քանի որ միջազգային հանրությունը Արցախյան հակամարտության գոտուց ահաբեկիչներին հեռացնելու կոչերից բացի ոչ մի էական քայլերի չի դիմում, Թուրքիան կարծես քարտ բլանշ է ստանում ահաբեկիչներին նաև այլ տեղերում օգտագործելու համար։ Եվ պատահական չէ, որ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին Հունաստանին և Կիպրոսին նախազգուշացրել է, որ Թուրքիայի աջակցությունը վայելող ջիհադականներն ապագայում խնդիր են դառնալու Աթենքի համար։

Այսինքն՝ Անկարան մտադիր է ահաբեկիչներին օգտագործել նաև Աթենքի դեմ պայքարում։ Դեռ ավելին՝ Էրդողանը, տեսնելով ԵՄ-ի անվճռական դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցում, այնքան է չափն անցել, որ անցել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալուն ու ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչերին։ Էրդողանի այսպիսի լկտի կեցվածքը պայմաններ է ստեղծում, որ ձևավորվի լուրջ հակաթուրքական կոալիցիա, որի կազմում տեղ կգտնեն ինչպես Եգիպտոսը, Կիպրոսը, Հունաստանը, այնպես էլ Ֆրանսիան, Հայաստանը, Սիրիան, ԱՄԷ-ն և այլ երկրներ։

Եթե ԵՄ-ն և ԱՄՆ-ը անվճռական են տրամադրված Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու խնդրում, ապա աշխարհագրական տեսանկյունից այսպիսի լայն ձևաչափով հակաթուրքական կոալիցիան կարող է էական քայլեր ձեռնարկել Թուրքիայի կայսերապաշտական հավակնությունները զսպելու և Անկարային տարածաշրջանում տնտեսապես մեկուսացնելու հարցում, ինչը շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ Թուրքիայի համար, որի տնտեսությունը առանց այն էլ ծանր օրեր է ապրում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում