Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մենք հեշտ հանձնվողներից չենք, զենք բռնելու ունակ բոլորը կկանգնեն հանուն հայրենիքի. Կամավորագրման աշխատանքները շարունակվում են

Հայաստանի տարբեր մարզերում, քաղաքներում ու համայնքներում կամավորական ջոկատների հավաքագրումը շարունակվում է։ ՏԻՄ մարմինների ղեկավարներից շատերն անձամբ են ղեկավարում կամավորական ջոկատները։

Նման կոչով, հիշեցնենք, նախօրեին, ինչպես նաև երեկ հանդես էր եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա և՛ նախորդ, և՛ վերջին  իր ուղիղ եթերի ժամանակ կոչ արեց ՏԻՄ ղեկավարներին, գյուղապետներին, ՀԿ-ներին, կուսակցություններին ջոկատներ հավաքել։ «Մենք առյուծի նման տղերք ունենք, որոնք առյուծի նման կռվում են, բայց Արցախում պատերազմ է… Այսօր զինկոմիսարիատների առաջ հերթեր պետք է գոյացած լինեն, 24 ժամ հերթեր պետք է լինեն, ու մարդիկ պետք է գնան, մարտական պատրաստություն անցնեն և պետք է պատրաստ լինեն ՊԲ հրամանատարի ցանկացած հրաման կատարելու։ Այսօր մեր ժողովրդի ճակատագիրն է որոշվում, և չկա ճակատագրի լուծման ավելի լավ տարբերակ, քան ճակատագրի ղեկը սեփական ձեռքերը վերցնելը»,- ասաց վարչապետը։

Մարզպետները, քաղաքապետներն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում փաստեցին, որ զորահավաքը ներկայումս էլ կանոնավոր կերպով շարունակվում է, մարդիկ գալիս են, ինքնակամ կամավորագրվում, ջոկատներ են կազմվում և մեկնում առաջնագիծ։

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ գործընթացը գնում է, շարունակական գործընթաց է, որը լիարժեք համակարգվում է։

Նույնը մեզ հետ զրույցում փաստեց նաև Վայոց ձորի մարզպետը։ Վայքի քաղաքապետն արդեն իսկ իր ջոկատով առաջնագծում էր։ Մեզ փոխանցեցին, որ կամավորագրման աշխատանքները ներկայումս էլ ակտիվ կերպով շարունակվում են։

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ մարզում, համայնքում կամավորների հավաքագրման աշխատանքները շատ ակտիվ կերպով շարունակվում են։ Իրենք էլ համակարգում են, որ աշխատողներին փոխարինողներ գտնեն, համայնքային աշխատանքները, պարտականությունները բաշխեն,  առաջիկայում էլ ինքը՝ քաղաքապետն անձամբ է մեկնելու առաջնագիծ. «Մարդիկ շատ ոգևորված են, դուխները տեղն է։ Գալիս են, կամավորագրվում են, բաժանվում են ծառայածները, չծառայածները, դաշտային պարապմունքների են գնում ու հենց պատրաստ են լինում, անմիջապես մեկնում են առաջնագիծ:

«Մենք հեշտ հանձնվողներից չենք։ Բոլորս էլ կամավորագրվելու ենք, գնալու ենք առաջնագիծ։ Առաջիկա օրերին առողջանալուց անմիջապես հետո հերթական ջոկատն անձամբ եմ գլխավորելու, և մեկնելու ենք։ Թասիբն էլ է տեղը, թասիբով տղաներն էլ գալիս են, կամավորագրվում են, նորմալ ակտիվություն կա։ Մարդիկ շատ ոգևորված են»,- ասաց Վանաձորի քաղաքապետը։

Քաղաքապետը հասկանալի պատճառներով չասաց, թե մինչ այս քանի ջոկատ է մեկնել, բայց հավաստիացրեց, որ նոր ջոկատները հավաքվում են, նոր ջոկատներ են կազմավորվում, դեռ էլի կկազմավորվեն։ «Զենք բռնելու ունակ բոլորը կկանգնեն հանուն հայրենիքի, թող ոչ ոք ոչ մի վայրկյան չկասկածի»,- ասաց քաղաքապետը։

Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն արդեն իր ջոկատի հետ մեկնել է առաջնագիծ, մեր զրույցի պահին էլ առաջնագծում էր, բայց փոխանցեց, որ դրանով չեն սահմանափակվելու։ Համայնքում կամավորականների հավաքագրումը շարունակվում է, նոր ջոկատներ են կազմվում և մեկնում առաջնագիծ։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում