Իտալիայում, վերջին մեկ օրվա ընթացքում, գրեթե 22 հազար մարդ է վարակվել կորոնավիրուսով. սա ամենամեծ ցուցանիշն է համավարակի սկզբից ի վեր: Այս մասին հաղորդում է ANSA-ն:
Առողջապահության նախարարության տվյալներով, անցած 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 21.994 նոր դեպք, թեստավորվել է 174.398 մարդ: Նախորդ օրը գրանցվել էր վարակման ավելի քան 17.000 նոր դեպք:
Վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 221 մարդ: