Friday, 19 04 2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան

Էական փոփոխություններ ԱԱԾ-ում

Հոկտեմբերի 27-ին պաշտոնից հեռացվել է ԱԱԾ սահմանապահ ուժերի շտաբի պետը: Այսօր տեղեկություն է եղել նաև ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի ղեկավարի փոփոխության մասին, իսկ նախօրեին ազատվել էր սահմանապահ զորքերի հրամանատարը: Այդպիսով, պատերազմի մեկ ամսվա ընթացքում տեղի է ունենում ԱԱԾ չորս բարձրաստիճան պաշտոնյայի փոփոխություն:

Ինչպես հայտնի է, օրեր առաջ պաշտոնից ազատվեց ԱԱԾ պետ Արգիշտի Քարամյանը: Գործ ունենք արդյոք ընդհանուր տրամաբանական մի շղթայի հետ, թե պաշտոններից ազատման պատճառները տարբեր են, դժվար է ասել: Մի բան հստակ է, որ պատերազմող երկրում Ազգային անվտանգության ծառայության չորս բարձրաստիճան պաշտոնյաների հաջորդական փոփոխությունը հիմք է տալիս ենթադրելու, որ առաջացել է, եղել է այդ փոփոխությունների էական անհրաժեշտություն, ավելին՝ անհետաձգելի անհրաժեշտություն:

Ինչով է պայմանավորված եղել այդ անհրաժեշտությունը՝ ներքին, թե արտաքին գործոններով, հնարավոր է միայն ենթադրություններ անել, քանի որ տեղեկատվությունը սուղ է: Մյուս կողմից, թերևս, ենթադրությունների ժամանակը չէ և պետք է պարզապես պատերազմող երկրում ընդունել փոփոխություններն ի գիտություն, արձանագրելով լոկ այն, որ դրանք անշուշտ թելադրված են հրատապ անհրաժեշտությամբ, եթե կատարվում են հատուկ ծառայությունում, որն ինքն էլ, բնականաբար, ընթացող պատերազմի փաստացի առաջնագծում գտնվող կառույց է՝ բառի թե՛ բուն, թե՛ նաև պատկերավոր իմաստով: Գլխավորն, անշուշտ, այն է, որպեսզի կառավարման օպերատիվ անհրաժեշտություններն իրացվեն, պաշտպանունակության արդյունավետության անկում թույլ չտալու կամ արձանագրված անկումը արագ վերականգնելու համար: Միևնույն ժամանակ, փոփոխություններն անշուշտ կարող են պայմանավորված լինել մեկ այլ հանգամանքով՝ ոչ թե բացթողումներ կամ սխալներ ուղղելու, այլ կառույցի առաջ նոր խնդիրներ և ռազմավարական առաջադրանքներ դնելու նկատառումով, որոնք պահանջում են գուցե նոր կադրեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում