Wednesday, 24 04 2024
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Տեղյակ եմ, որ երեկվա իմ ելույթը հակասական գնահատակնների տեղիք է տվել, եւ, տարօրինակ չթվա՝ ուրախ եմ դրա համար. Փաշինյան

«Ես տեղյակ եմ, որ երեկվա իմ ելույթը բազմաթիվ հակասական գնահատակնների տեղիք է տվել, եւ, անկեղծ ասած, տարօրինակ չթվա՝ ուրախ եմ դրա համար։ Այդ ելույթն ուներ երկու նպատակ․ միջազգային հանրությանն ի ցույց դնել հայկական կողմերի կառուցողականությունը եւ հայ ժողովրդի հաստատակամությունը՝ Արցախի իրավունքների համար անմնացորդ պայքարելու տրամաբանության մեջ։ Երկու խնդիրն էլ լուծված են լիովին՝ մի փոքր անսովոր, բայց բավական արդյունավետ։ Բոլորիդ շնորհակալ եմ ձեր հաստատակամության համար»,- այս մասին ժողովրդին ուղղված ուղերձում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց՝ արդեն մեկ ամիս է՝ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ուժերը պատերազմ են մղում Արցախի եւ հայության դեմ։ Արցախի բանակի եւ քաղաքացիական բնակչության վրա այս ընթացքում թափվել են հազարավոր արկեր, հրթիռներ, բաց են թողնվել հազարավոր ԱԹՍ-ներ։

Հակառակորդը հարձակվել է տանկերով, ինքնաթիռներով, ուղղաթիռներով, ադրբեջանցիներով, վարձկաններով, ահաբեկիչներով, թուրք ու պակիստանցի հատուկ ջոկատայիններով։

«Մեկ ամիս առաջ նրանք Արցախն արագ նվաճելու, Արցախը կործանելու, ծնկի բերելու խնդիր էին դրել իրենց առաջ, բայց այսօր Արցախը, թեկուզ վիրավոր, սակայն կանգնուն է, եւ այս ամենն առաջին հերթին մեր հերոսական բանակի, մեր հերոսական ժողովրդի, մեր հերոսական մարդու շնորհիվ»,- ասաց վարչապետը ու հավելեց, որ պատերազմը մտել է մի փուլ, երբ դրա շարունակության ամեն վայրկյանը տեղապտույտի մեջ է գցում ամեն անգամ հրադադարը ուխտադրուժ կերպով խախտող հակառակորդին՝ փլուզելով նրա ունեցած իլուզիաները։

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այնքան է հաղթական լուրերով սնել սեփական հանրությանը, որ նրանք արդեն երկար ժամանակ ամեն վայրկյան սպասում են Արցախի անկման՝ իրենց վերջնական եւ անշրջելի հաղթանակի մասին լուրին։ Ադրբեջանի հանրությունը, սակայն, այդ լուրը չի՛ ստանալու, եւ այս լուրի անվերջ սպասումն է, որ քանդելու է Արցախը նվաճելու ադրբեջանական պլանները»,- ասաց վարչապետը և հավելեց՝ Արցախի ժողովուրդը, հայ ժողովուրդը, ամբողջ հայությունը կռվելու է անմնացորդ՝ ամեն ծառի, ամեն քարի, ամեն սանտիմետրի եւ ամեն միլիմետրի համար, եւ անհրաժեշտ պահին ճշգրիտ հասցված հակահարվածը հակառակորդի համար կործանարար փլուզման էֆեկտ է ունենալու»։

Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ հենց այս պահը հասունացնելն է Արցախի ՊԲ-ի խնդիրը, եւ մենք պետք է ամեն ինչով աջակցենք, թեւ ու թիկունք լինենք Արցախի Հանրապետությանը, Պաշտպանության բանակին»։

«Վերը շարադրված խնդիրները լուծելու համար մեզ հարկավոր է ժողովրդական ուժերի բացառիկ համախմբում եւ կարգապահություն։ Ռազմական դրության, մարտական պայմաններում պիտի գործի հրամաններն անվերապահորեն եւ առանց քննարկման կատարելու տրամաբանությունը։ Հրամաններ չկատարողները, հրաման կատարելու կամքը սասանողները պետք է ենթարկվեն խստագույն պատժի, պատասխանատվության եւ հանրային արգահատանքի։ Որեւէ բան չպետք է արդարացում դառնա նրանց համար, որովհետեւ խաղասեղանին հայրենիքի ու ժողովրդի ճակատագիրն է, եւ մենք չենք կարող թույլ տալ Արցախի կորուստ կամ հայաթափում»։

Վարչապետը տեղեկացրեց՝ մեր հնարավորություններն անսահմանափակ չեն, բայց Արցախի ՊԲ-ն ունի բավարար չափով զենք եւ պոտենցիալ՝ իր առաջ դրված խնդիրները լուծելու համար։

«Խնդիրն, ահա, երեկվա ելույթի արդյունքում առաջացած էներգիան կոնկրետ գործի վերածելն է․ բոլորս՝ հանուն Արցախի, ամեն ինչ՝ հանուն Արցախի․ այս տրամաբանությունն է, որ պիտի գործի այս օրերին, այս օրերին պետական կառավարման ողջ համակարգն աշխատում է կազմակերպչական բացերը վերացնելու, յուրաքանչյուր օղակի գործողություններն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ»։

Վարչապետը նաև տեղեկացրեց՝ հայ ժողովուրդը իր կողքին կանգնողին չի մոռանա։

«Այո, մենք աշխարհում ունենք բազմաթիվ թշնամիներ, բայց ունենք նաեւ բարեկամներ, որոնք դժվար պահին կանգնում են, կանգնած են եւ կկանգնեն մեր կողքին։ Շնորհակալ հայ ժողովուրդն այդ վերաբերմունքը երբեք չի մոռանա։ Եվ առավել եւս այս ֆոնին՝ մեզ մնում է ամրացնել մեր կամքը, սնել մեր վճռականությունն ու նվիրումը, առարկայացնել մեր որոշումը՝ պաշտպանելու մեր ժողովրդի, Արցախի հայության ինքնորոշման իրավունքը»։

Այս պատերազմը մեզնից յուրաքանչյուրի համար պիտի դառնա բացարձակ եւ անփոխարինելի առաջնահերթություն, ու մենք կհաղթենք։ Այս պատերազմի ընթացքում էապես փոխվել է ղարաբաղյան հակամարտության ընկալումն աշխարհում։ Վարչապետը նկատեց՝ միջազգային գլխավոր դերակատարներն այժմ ըդնունում եւ բաց հայտարարում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան են ագրեսիվ կողմը, ահաբեկիչների եւ վարձկանների՝ Ադրբեջանի կողմից կռվելն արդեն հաստատված փաստ է աշխարհում։

«Սա հնարավոր է դարձել մեր ճիշտ դիվանագիտական աշխատանքի եւ հրապարակային կառուցողական շեշտադրումների արդյունքում։ Դրանք ի ցույց են դնում, որ Ադրբեջանն ինչպես առաջ, այնպես էլ հիմա պատրաստ չէ փոխզիջումների, իսկ այս փաստը միջազգայնորեն լեգիտիմացնում է մինչեւ վերջ պայքարելու, հաղթանակներ կերտելու եւ դրանք վայելելու հայ ժողովորդի իրավունքը»,- ասաց վարչապետը և պայման կապեց ժողովրդի հետ, որ չվախենան ոչնչից, թույլ չտան ներքին եւ արտաքին որեւէ ուժի՝ կասկած սերմանել ազատ եւ երջանիկ մեր ապագայի նկատմամբ։

«Մենք չենք վհատվելու նույնիսկ մեր սխալներից, վրիպումներից, անհաջողություններից, այս ամենը չի փոխելու վերը շարադրված մեր ռազմավարությունը, որովհետեւ մենք պարտվել ենք, պարտվել ենք քանիցս եւ տեսել ենք քմծիծաղը ստի, բայց մեր կամքը ամուր է քարից էլ, մեր ոգին հանձնվել չգիտի։ Եւ ուրեմն՝ դու հաղթող ես, հա՛յ ժողովուրդ, գնա՛ եւ վերցրո՛ւ քո հաղթանակը, կանգնի՛ր եւ կերտի՛ր քո հաղթանակը եւ վստա՛հ եղիր՝ քո ընտրած կառավարությունը ոչ մի րոպե եւ վայրկյան չի շեղվել եւ չի շեղվելու այս հաղթանակի ճանապարհը ցույց տալու իր գործից ու պարտականությունից»,- եզրափակեց Վարչապետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում