Friday, 19 04 2024
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել

Իրանը կհանդուրժի այնքան, քանի դեռ պատերազմն իր տարածքին չի բերել շատ մեծ վնասներ. իրանագետ

Իրանագետ Ահարոն Վարդանյանի կարծիքով` Իրանի Իսլամական Հանրապետությունը հայկական կողմի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը կհանդուրժի այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմն իր տարածքին չի բերել շատ մեծ վնասներ ու ավերածություններ: Իրանագետ Ահարոն Վարդանյանը նման կարծիք է հայտնել՝ անդրադառնալով նրան, որ ադրբեջանական կողմի արձակած հարվածները վնաս են հասցրել նաև Իրանի տարածքին ու բնակիչներին:

«Կարծում եմ կհանդուրժի այնքան, քանի դեռ շատ մեծ, աղետալի վնասներ չի բերել այս պատերազմը:

Իհարկե, արկեր ընկնում են, բայց, երբ կլինեն շատ զոհեր և մեծ ավերածություններ, Իրանը կներքաշվի այս հակամարտությունում: Քանի դեռ չկան այդպիսի աղետալի հետևանքներ, առայժմ իրենք սպասողական վիճակում են: Իրանը բացարձակապես չեզոք երկիր է այս հակամարտությունում, բավական հավասարակշռված, դրական չեզոքություն ունի: Չի աջակցում կողմերից որևէ մեկին և փորձում է ամեն ինչ անել, որպեսզի հակամարտությունը դադարեցվի»,- ասաց Վարդանյանը:

Իրանագետը նշեց, որ Իրանին այստեղ այլ խնդիրներ են մտահոգում, մասնավորապես իր սահմանին մոտ ահաբեկիչների տեղակայման հարցը, և, եթե հետախուզությունը բավարար տվյալներ ունենա այնտեղ ահաբեկիչների տեղակայման առնչությամբ, Իրանը կարող է հարված հասցնել նշված վայրերին:

«Իր հյուսիսային սահմաններին մոտեցված ռազմական տեխնիկան, կարծում եմ, որ միայն պաշտպանական նպատակով է, որևէ գործողություններ չեմ կանխատեսում, որ կձեռնարկի:

Հնարավոր է, որ, եթե հետախուզական տվյալներ ունենա, որ որևէ տեղամասում կան ահաբեկիչներ, հնարավոր է նաև հարվածներ հասցնի այդ ահաբեկիչներին: Ադրբեջանի կամ ՀՀ զինված ուժերի վրա հարձակում չեմ կանխատեսում: Իրանին միայն մտահոգում է ահաբեկիչների հարցը: Նա վատ հիշողություններ ունի իր սահմաններում ահաբեկիչների առկայության հետ կապված»,- նշեց իրանագետը:

Ահարոն Վարդանյանի խոսքով` Իրանն այս փուլում առավելապես դիվանագիտական ջանքեր է գործադրելու պատերազմական գործողությունները դադարեցնելու և հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար:

«Իրանը կփորձի նաև միջնորդական առաքելությամբ հանդես գալ: Առայժմ միայն դիվանագիտական ճանապարհով քայլեր կձեռնարկեն և այլ կարգի միջամտություն այս պատերազմական գործողություններում այս պահին չեմ տեսնում»,- ասաց նա:

Անդրադառնալով Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբբաս Արագչիի Երևան, Մոսկվա և Բաքու կատարելիք այցին, Ահարոն Վարդանյանը նշեց, որ այդ այցի ընթացքում կարող է քննարկվեն նաև ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման հարցը, որի հետ կապված Իրանը ևս մտահոգություններ ունի:

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբբաս Արագչին կժամանի Երևան.  նախատեսված են նաև նրա այցերը Բաքու, Մոսկվա և Անկարա՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Իրանի նախաձեռնողականությունն առաջ մղելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում