Պատերազմի առաջին օրերից Կանադայի հայ համայնքը ոտքի կանգնեց, բազմամարդ բողոքի ակցիաներ տեղի ունեցան՝ Կանադայի իշխանությունից պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը և դադարեցնել Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարումը:
«Առաջին լրատվական»-ի հետ տեսակապով զրույցում Տորոնտոյի հայ համայնքի ներկայացուցիչ, տնտեսագետ Էդգար Մանուկյանը ներկայացրեց, թե ինչ արձագանքներ են եղել Կանադայի իշխանությունից՝ ընդգծելով, որ նկատելի առաջընթաց կա:
Նրա խոսքով՝ Կանադան կարևոր մեսիջներ հղեց: «Խորհրդարանի պատգամավորներն ասացին, որ պետք է շարունակել պայքարել, ճնշում բանեցնել և մեր ձայնը լսելի դարձնել: Հայ համայնքը դեռ անելիք ունի»,- ընդգծեց Մանուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: