Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Պաշտպանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
«Օրենսդրորեն սահմանվում է աշխարհազոր եզրույթը»,- հայտարարեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
«Աշխարհազորը մոբիլիզացիայի հետ կապ չունի և բացառապես կամավորության սկզբունքի հիման վրա է»,- ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հարցի ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
Մանրամասն՝ տեսանյութում: