Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է գործադուլներին միացած ցուցարար ուսանողների մասին: Ըստ նրա՝ եթե մարդիկ գալիս են սովորելու, պետք է սովորեն, իսկ եթե գնում են հանրահավաքների, ապա համալսարանում տեղ չունեն, այդպիսի ուսանողը «կորցնում է ուսանող լինելու իրավունքը»՝ հայտնում է Tut.by- ն:
«Խնդրում եմ, ուղարկեք նրանց, ինչպես ասացի, մեկին բանակ, մեկին` փողոց»,- ասել է Լուկաշենկոն` հավելելով, որ փողոցով քայլողները «պետք է վտարվեն»:
Միևնույն ժամանակ, Լուկաշենկոն նաև ասել է, որ ոչ ոքի՝ ոչ բժիշկներին, ոչ աշխատողներին, ոչ ուսանողներին, չպետք է համոզվեն գործադուլներ սկսել «Լեհաստանից և Լիտվայից ստացված կոչերի» ֆոնին: