Tuesday, 19 03 2024
Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ. «Ժողովուրդ»
Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի. «Հրապարակ»
Ռուսները նախազգուշացնում են՝ գենոցիդ ենք անելու
Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»
«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ»
Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր. «Հրապարակ»
Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա եվ Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել
Փաշինյանը փոխզիջման օրինակ է ծառայում․ 31 գյուղի հեկտարները կվերադարձվե՞ն
Մեր քաղաքականությունն է թույլ չտալ պատերազմ. Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում էր
ՌԴ նախագահի ընտրության բուն ինտրիգը նոր է սկսվում
Երթուղայինի վարորդը և կանգառում սպասող կինը հարվածներ են հասցրել միմյանց
ՆԱՏՕ-ն նախապատվությունը տալիս է Բաքվի՞ն․ Ստոլտենբերգի «անհամաչափ» օրակարգը
«Վերընտրված» Պուտինը և հայկական պետականությունը անհամատեղելի են
Այս պատմական անողնաշարությունը չի ներվելու հենց պատմության կողմից
Քննարկել ենք ԼՂ-ից բռնի տեղահանումից հետո Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված անվտանգային մարտահրավերները. Նարեկ Մկրտչյան
Մի քանի լարի վրա չենք խաղում. իրավունք չունենք երկիրը բախտախնդրության տանելու
Պուտինի ստեփանակերտյան Նավրուզը
Podcast կարևորի մասին

Թուրքիայի շիզոֆրենիկ առաջնորդը որոշել է ձեռնոց նետել աշխարհին. Նրա խնդիրը Ռուսաստանին այս հակամարտության մեջ ներգրավելն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ապարան» ջոկատի հրամանատար, պատերազմի առաջին օրերից առաջնագծում կանգնած Ռազմիկ Պետրոսյանը։

– Պարոն Պետրոսյան, սկզբում կուզենայի ասեիք, թե ինչ վիճակ է առաջնագծում, այն հատվածում, որտեղ Դուք եք։

– Որտեղ որ մենք ենք, լավ է վիճակը։ Մենք առաջին օրերից հակառակորդին պատժելու գործողություններով ենք զբաղված, մենք ենք ճնշում հակառակորդին։ Մեր զինվորները բարձունքի վրա են, մեր դիրքերը պահպանվում են։ Մեր հատվածում մենք խնդիր չունենք։

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղիղ եթերը որոշակի բացասական տպավորություններ է թողել։ Վարչապետը խոսեց նրանից, որ մենք պատրաստ ենք փոխզիջումների, ցավոտ փոխզիջումների, բայց ոչ երբեք Արցախի կապիտուլյացիայի։ Ցավոտ փոխզիջումները որո՞նք են Ձեր կարծիքով, ու ինչպե՞ս եք գնահատում այդ ուղերձը։

– Ես, որպես զինվորական, շատ չեմ խորանում քաղաքականության մեջ, բայց վարչապետի բոլոր կոչերը, ուղերձները… կարող եմ ասել, որ վարչապետը լավ դիվանագիտական քայլեր անում է, խոսակցությունները ավելի խորքային են։ Այո, Հայաստանում մի վիճակ է ձևավորվել, որ նախկին իշխանությունները օգտվում են ստեղծված իրավիճակից։ Արցախի հարավում ունեցած անհաջողությունները իրենց համար քաղաքական պլացդարմ են դարձել։

Վարչապետը այսօր երկրի գերագույն գլխավոր հրամանատարն է, նրա հրամանատարությամբ են գործողությունները գնում, և ոչ ոք իրավունք չունի գնահատելու, քննադատելու կամ մեկնաբանելու նրա քայլերը։ Մեր խնդիրն է ազգովի միասնական լինել, մեկ բռունցք դառնալ ու մեկտեղել մեր գործողությունները թե՛ քաղաքական և թե՛ ռազմական դաշտում, որպեսզի հաջողություն լինի։ Մարդիկ, առանձին խմբեր կան, որ վարչապետի ամեն մի հայտարարությունը թեմա են դարձնում միտումնավոր, որպեսզի հասարակության մեջ միտումնավոր կերպով հուսահատություն սերմանեն, հաղթանակի հանդեպ մարդկանց հավատը կոտրեն։ Ռազմական գործի մեջ կա հակառակորդի համար ծուղակներ պատրաստելու ռազմավարություն։ Որոշ մարդիկ այդ ռազմավարությանն են դիմում, դա եղել է նաև արցախյան պատերազմի ժամանակ, սակայն հուսահատվել պետք չէ։ Վարչապետի հայտարարությունները տարբեր մարդիկ տարբեր կերպ կարող են հասկանալ ու մեկնաբանել։ Բայց ես մի բան գիտեմ, որ իր կոչը հետևյալն է՝ հերոսին պետք է հերոսի պես ներկայացնել, վախկոտին՝ վախկոտի պես։ Ժամանակն է, որ իրերը կոչենք իրենց անուններով։ Բոլորը պետք է պատժվեն այսօրվա իրավիճակում զինվորին առաջնային գծից հետ պահելու, տարբեր կերպ ծառայությունից խուսափելու, դավաճանությունների գնալու համար և այլն։ Այդ բոլոր մարդիկ պետք է պատժվեն։

– Վերջին երկու օրը հանրությանը հնարավորություն է ընձեռվում իմանալու առաջնագծում տիրող վիճակը։ Քարտեզով, ասուլիսների ժամանակ ներկայացվում է իրական պատկերը, թե հակառակորդն ինչ հաջողություններ կամ անհաջողություններ ունի, ուր է հասել։ Հրապարակված քարտեզից պարզ դարձավ, որ հակառակորդի առաջխաղացումները մեծ են հատկապես հարավային ուղղությամբ։ Մեզ կհաջողվի՞ արագ վերականգնել նախկին պատկերը։

– Այո, մեր իշխանությունները շատ ավելի ժողովրդավարական կեցվածք ունեն, ազնիվ են իրենց ժողովրդի հետ։ Դրանից մարդիկ պետք է լավ զգան։ Ադրբեջանի ժողովուրդը բացարձակ անհաղորդ է իրավիճակին։

Ինչ վերաբերում է իրավիճակին, ապա ասեմ, որ իրավիճակին ևս լիարժեք տիրապետում ենք։ Հակառակորդի առաջխաղացումը ժամանակավոր է։ Այն տարածքները, որոնք հիմա հակառակորդի տիրապետության տակ են, ավելի քիչ են, քան այն տարածքները, որոնք մենք ազատագրեցինք 1993 թվականին՝ 4 շրջանն իրար հետ մենք ազատագրեցինք 13 օրում։ Այնպես որ, նորմալ մարտական գործողություններ կազմակերպելու ժամանակ մենք այդ նույն տարածքները պատրաստ ենք հետ վերցնել։ Այո, առաջին փուլում մեզ համար դժվարություններ կային։ Հակառակորդի խոցելիության միջոցները շատ էին, ուժեղ էին, բայց դրանք անսահմանափակ չեն, դրանք վերջանում են։ Իսկ դրան հակառակ, մենք այսօր համալրվում ենք ավելի ուժեղ, ավելի փորձված զինատեսակներով, ավելի փորձված մարդկանցով, վախը հաղթահարած տղաներով, կամավորականներով։ Մեր հաջողությունները դեռ առջևում են։

– Ադրբեջանն այսօր սկսել է հարվածներ հասցնել ՀՀ սահմանի հարավային ուղղությամբ։ ՀՀ ՊՆ-ն փաստեր է հրապարակել։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը։ Հնարավոր համարո՞ւմ եք հարձակում և ակտիվ ռազմական գործողություններ նաև Հայաստանի ուղղությամբ։

– Նայելով Թուրքիայի առաջնորդի ստանդարտից դուրս կեցվածքը գերտերությունների հանդեպ, նրա կեցվածքը տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում՝ պարզ է դառնում, որ այդ շիզոֆրենիկը որոշել է աշխարհին ձեռնոց նետել։ Թուրքիան խնդիր ունի այս հակամարտության մեջ ներքաշելու Ռուսաստանին։ Իսկ դրա հնարավորությունը միայն Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգություն իրականացնելու դեպքում է հնարավոր։ Նրանց համար ամոթ կլինի, որ Ադրբեջանը պարտվի։ Իրենք նաև գիտեն, որ մենք հաղթելու ենք, հետևաբար ամեն ջանք գործադրում են, որ Ռուսաստանին ներքաշեն այս հակամարտության մեջ, որ Թուրքիան էլ ամբողջ ծավալով ներքաշվի ու օգնի Ադրբեջանին։

– Իսկ Ռուսաստանի ներգրավումից Հայաստանը շահեկան վիճակում կհայտնվի՞, թե՞ մենք պարզապես կարող ենք ռուս-թուրքական պատերազմի համար թատերաբեմ դառնալ։

– Մենք ամեն դեպքում հաղթելու ենք՝ կլինի Ռուսաստանի ներգրավմամբ, թե առանց դրա։ Հաղթելու ենք անկասկած։ Մենք պետք է հաղթենք։ Եթե մեր դեմ կռվեր միայն ադրբեջանական բանակը, ապա մենք հիմա Բաքու էինք հասել։ Մենք հիմա կռվում ենք ամբողջ աշխարհից հավաքած ահաբեկիչների, վարձկանների ու երկու պետությունների բանակների դեմ։ Բայց մեկ է՝ հաղթելու ենք, հիմա իրենք առաջվա պես հրթիռահրետանային հարվածներ չեն հասցնում, օդը որոշակիորեն պաշտպանված է, ու եկել է ժամանակը, որ մենք նրանց պատժենք։ Պարզապես կոչ կանեմ չհոգնել, կանգնել մինչև վերջ։ Հաղթանակը երբեք այդքան մոտ չի եղել։ Մենք մի սանտիմետր չենք զիջել, նույնն էլ հարավում կլինի։ Պարզապես պետք է հավատալ հաղթանակին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում