Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ինչ վտանգավոր սպասում և առաջարկ ունի Իրանը. զորք սահմանին և բանագնաց Երևան, Մոսկվա, Անկարա, Բաքու

Իրանը հայտարարել է փոխարտգործնախարարին որպես նախագահ Ռոհանիի բանագնաց Երևան, Մոսկվա, Անկարա և Բաքու գործուղելու մասին, որտեղ քննարկվելու են պատերազմին և ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր: Թեհրանը հայտարարել է, որ քննարկելու է կարգավորման իրանական նախաձեռնություն: Ի՞նչ է առաջարկում Իրանը, և արդյո՞ք այդ առաջարկը վերաբերում է այսպես ասած՝ Աստանայի ձևաչափի որևէ կրկնության, որի մասին Իրանի արտգործնախարարն ու նախագահը խոսել են ավելի վաղ՝ նշելով, որ կարող է քննարկվել եռակողմ գործակցությամբ ռեգիոնալ հարցեր կարգավորելու մեխանիզմ: Հատկանշական է, որ մինչ այդ Իրանը Հայաստանի և Ադրբեջանի հետ սահման է տարել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ զորքեր և սպառազինություն, միաժամանակ բավականին բարձրաստիճան զինվորականներ այցելում են սահման:

Ընդ որում, մեկ այլ հատկանշական հանգամանք է այն, որ Իրանի նախագահի բանագնացը մինչ չորս մայրաքաղաքներ այցելելը, այցելելու է նաև սահման: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ Թեհրանի առաջարկը վերաբերելու է նաև իրանական սահմանին, որը ներկայումս մարտադաշտ է: Մի բան կասկածից վեր է, որ Իրանն այդ սահմանին տեղակայել է հատուկ զորքեր և սպառազինություն ամենևին ոչ այն պատահական արկերը կամ հրթիռները, կամ ԱԹՍ-ները կանխարգելելու համար, որոնք մարտական գործողությունների ընթացքում ընկնում են Արաքսից այն կողմ: Հատուկ զորքի և սպառազինության տեղակայումը սահմանի երկայնքով նշանակում է, որ Իրանն ունի բոլորովին այլ մասշտաբի և, այսպես ասած, ամենևին ոչ պատահական սպասումներ՝ կապված ռազմական գործողությունների և ռիսկերի հետ: Այդ ֆոնին այսօր Հայաստանի ՊՆ տեղեկություն է հրապարակել, որ ադրբեջանական ուժերը թիրախավորել են Հայաստան-Իրան հատման կետում ՀՀ սահմանապահ ուղեկալը: Այն, որ թշնամին կարող է անել Հայաստանի տարածքի նկատմամբ արկածախնդրության փորձ՝ Նախիջևանի հետ կապի դուրս գալու համար, մեղմ ասած, անհավանական դիտարկել չի կարելի, և Իրանի ռազմական մեծ ներկայությունը սահմանին, թերևս, նաև այդպիսի փորձի ռիսկի համատեքստում է: Եվ այդ համատեքստում պետք է դիտարկել թերևս նաև այն, որ օրեր առաջ համացանցում հայտնվեցին լուսանկարներ Սյունիքից՝ ռուսական ռազմական ճամբարի ծավալման պատկերով: Այդ ֆոնին, ինչ առաջարկներով է Իրանի բանագնացը մեկնելու Երևան, Մոսկվա, Բաքու և Անկարա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում