Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հայտարարեց. «Սա պատերազմ է ոչ միայն հողի համար, այլև պատերազմ է հանուն մեր պետականությունների գոյության, հանուն այս մի կտոր հողի վրա հայ ժողովրդի ապրելու իրավունքի»:
Նա ընդգծեց՝ Թուրքիայի, նրա մարիոնետ Ադրբեջանի և Թուրքիայի ենթակայության տակ գտնվող ահաբեկիչների նպատակն է կործանել հայոց պետականությունը և կատարել Հայոց երկրորդ ցեղասպանությունը. «Այդ ցեղասպան քաղաքականության արդյունքում հայ ժողովուրդը տեղ չունի Երևանում, Գյումրիում, Հրազդանում, Կապանում և Հայաստանի մյուս բնակավայրերում, ինչպես տեղ չունի Արևմտյան Հայաստանի երբեմնի հայաշատ բնակավայրերում»:
Գևորգ Պապոյանը, դիմելով հայ ժողովրդին, նշեց. «Մեզանից յուրաքանչյուրը՝ անկախ իր բնակության վայրից, պետք է փորձի առավելագույնս օգտակար լինել հայրենիքին: Հաղթելու ենք, մեկ վայրկյան անգամ չկասկածեք»:
Մանրամասն՝ տեսանյութում: