Saturday, 20 04 2024
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն

Հասել ենք մի փուլի, որտեղ արդեն պատերազմի բուն ստրատեգիական խնդիրն է դրված․ Հրանտ Տեր-Աբրահամյան

Այսօր լրանում է անկախության պատերազմի մեկ ամիսը:

Չնայած ամեն բան արվում է, որ շեղվենք գլխավոր թեմայից, բայց պարտավոր ենք թեկուզ ամենաթռուցիկ և մակերեսային կերպով ամփոփել պատերազմի մեկ ամիսը:

Ընդ որում՝ հաշվի առնելով և՛ մեր թերություններն ու ձախողումները, և՛ մեր առավելություններն ու հաջողությունները:

Այս գրառումը սթափ մարդկանց համար է, ովքեր չեն կորցրել դեռ իրենց հավասարակշռությունը, և ի վիճակի են դատել՝ չընկնելով ծայրահեղությունների գիրկը: Պատերազմում ստուգվում է ամեն բան, այդ թվում անհատի՝ հոգեբանական ամրությունը: Շատ անգամ մարդիկ չեն դիմանում, և հոգեբանական ջարդոն են դառնում՝ նույնիսկ թիկունքում, և շատը երևի հենց թիկունքում:

Պատերազմը մեծ փորձություն է, որի ժամանակ բացահայտվում է տվյալ ազգի և պետության ողջ ներուժը՝ կուտակված տարիների ընթացքում: Եվ դրականը, և բացասականը: Խաղաղաության տարիների ոչ մի սխալ անպատիժ չի մնում: Եվ ոչ մի ճիշտ քայլ էլ անհատույց չի մնում:

Մանավանդ տևական պատերազմում մրցում են ոչ միայն բանակները, այլև երկրների քաղաքական, տնտեսական, կառավարման համակարգերը, ազգային գաղափարները, ազգային և անհատական հոգեբանությունը, և այլն:

Նախ՝ հաջողությունների մասին:

Պատերազմի առաջին շաբաթում մեր բանակը դիմացավ թշնամու կենտրոնացված, հուժկու հարվածին՝ ճակատի գրեթե բոլոր ուղղություններով՝ դեպի Մռավ, դեպի Մարտակերտ, դեպի հարավ: Հատկապես ծանր էր հոկտեմբերի 3-ը մեծ հարձակումը: Այդ ըթնացքում մենք տարանք կարևոր պաշտպանական հաղթանակ, տապալվեց՝ ճակատի միանգամից մի քանի գծով, գերհզոր հարվածով մեր պաշտպանությունը ճեղքելու, և մի կողմից հյուսիսից, ու մյուսիս կոմղից՝ հարավից՝ թևանցիկ հարվածներով Արցախի և Հայաստանի հաղորդակցությունը կտրելու, դեպի կենտրոնական Արցախ դուրս գալու մտահղացումը:

Բայց մարտավարական նախաձեռնությունը մնաց հակառակորդի մոտ՝ շնորհիվ նրա քանակական առավելության և հատկապես օդային առավելության:

Երբ ամբողջ ճակատով հարձակումը, և երկու գծով թևանցիկ հարվածը չստացվեց, ապա թշնամին մարտավարությունը փոխեց:

Նրանք կենտրոնացրեցին բոլոր ջանքերը հարավային ուղղությամբ՝ հյուսիսում բավարարվելով եղած փոքր առաջխաղացոմով:

Այստեղ՝ համառ ջանքերով նրանց հաջողվեց ի վերջո ճեղքել մեր ճակատը, ջարդել Հայաստանի հարավային դուռը՝ Արաքսի ափով ու ապա դեպի Ջաբրայիլ, Հադրութ և Ֆիզուլի:

Մեր կողմից չգիտես ինչու հրապարակյնորեն հայտարարված ու գվազդած հակահարձակումը Ջաբրայիլի ուղղությամբ փաստորեն ձախողվեց:

Հաջորդիվ թշնամուն հաջովղեց էլ ավելի առաջ անցնել՝ սկզբում նույն Արաքսի հովտով դեպի Խուդաֆերին, ապա և Զանգելան:

Զանմգելանի մոտ մենք նույնպես հայտարարեցինք հակահարձակման մասին: Բայց նորից դա, կարծես, չափազանց շուտ հայտարարվեց:

Զանգելանից թուրքերը փորձեցին արագ գրոհով «թռնել» դեպի Լաչին՝ թիկունքը նորմալ չմաքրած: Այս առաջին գրոհը հետ մղվեց:

Միաժամական՝ զուգահեռ սկսեցին գործել հարավ-արևելյան ուղղությամբ՝ դեպի Շուշիի հեռահար մատույցներ և Մարտունի:

Լաչին մեկ թռիչքով հասնելու փորձի ձախողումից հետո, հավանաբար փորձում են հաջորդից առաջ թիկունք ապահովել՝ գրավելով Ղուբաթլուն և այլ ուղղություններ գրոհելով, այդ թվում Հայաստանի սահմանները: Այս մանրամասներն արդեն թող ռազմական մասնագետներն ասեն:

Այպսիսով, մենք ունենք լուրջ անհաջողություն հարավում, որն ակնհյատ է բոլորի համար:

Այժմ հասել ենք մի փուլի, որտեղ արդեն պատերազմի բուն ստրատեգիական խնդիրն է դրված: Չնայած ոչ նախապես հղացած երկու ուղղությամբ, բայց մեկով թշնամին փորձում է վտանգել Արցախ-Հայաստան հաղորդակցությունը:

Իրականում որքան էլ լուրջ է վիճակը, թշնամու դիրքը բավականին խոցելի է: Բայց սրա մեջ չխորանանք:

Սրան զուգահեռ բոլորս էլ ականատես տեսանք նաև երկրորդ՝ ներքին ճակատի գործողություններին, որի մաիսն զգուշացնում էինք պատերազմի առաջին իսկ օրվանից, և որն ավելի ու ավելի պարզ է դառնում շատերի համար: Սրա մեջ էլ այստեղ չխորանանք:

Միայն նշենք, որ ներքին ճակատը պատահականություն չէ:

Ով դեռ չի հասկացել, որ այս պատերազմի նպատակը ոչ միայն Ղաաբաղն է, այլև Հայաստանի ներքին կարգը, ժամանակն է վերջապես հասկանա:

Սրա մասին բաց տեքստով հայտարարել են և՛ Ալիևը, և՛ Էրդողանը:

Ի՞նչ պարզ դարձավ այս օրերին հատկապես մեր սխալների մասին, որոնք արել ենք դեռ խաղաղ տարիներին:

Սա շատ մեծ թեմա է:

Այստեղ ցանկացածն, ով կասի, թե սխալվել են միայն ներկաները, կամ միայն նախկինները, վերլուծությամբ չի զբաղվում, այլ ներքաղաքական, կուսակցական անիմաստությամբ:

Խոսքը ստրատեգիական մակարդակի սխալների մասին է, այլ ոչ թե կարճաժամկետ:

Դրանց մասին ճիշտ կլինի խոսել պատերազմից հետո:

Միայն նշենք երկուսն անվանապես՝ ռազմական դոքտրինի սխալներ՝ օդային գերակայության խնդրում: Որը ոչ թե ինքնին ռազմատեխնիկական է, այլ քաղական, և որի մասին պատերազմից առաջ խոսացվել է: Մյուսը՝ ներքին անվտանգության խնդիրը: Երրորդը՝ արտաքին միջավայրի և նարնից եկող ազդակների վերծանման մեր անկարողությունը: Մեր տեղն աշխարհում ու տարածաշրջանում գնահատել չկարողանալը:

Այս ամենը հետաձգում է մեր հաղթանակը, դժվարացնում այն: Դաժան դասեր ենք ստանում: Ցավալիորեն ծանր գնով: Ցավոք այդպես է միշտ լինում անհոգ ազգերի հետ:

Բայս սրանով հանդերձ մենք ունենք շատ ամուր հենքեր:

Դրանցից են մեր ազգային գաղափարներն ու հոգեբանությունը: Մեր հանրության վստահությունը իր իսկ կոմղից ընտրված կառավարությանը: Մեր պատմական փորձը՝ դիմագրավելու նման ճգնաժամերի: Մեր բանակը, որը չնայած ամենի, պարզապես հրաշք է: Իհարկե, մենք չենք համամետվում, ասենք Իսրայելի բանակի հետ: Բայց, վստահ եմ, հետսովետական երկրների բանակների մեծ մասը պարզապես կփլուզվեին նման հարձակման առաջին իսկ օրերին:

Մենք շարունակում ենք կերտել մեր պատմությունը:

Եվ ապրում ենք օրեր, որոնց մասին պատմելու են հայերի 7 պորտ և ավելին:

Մեզնից է կախված՝ պատվո մասին է լինելու պատմելիք, թե խայտառակության:

Հայոց պատմության մեծ դրաման, որի մասին կարդացել ենք գրքրերում, կրկնվում է մեր աչքի առաջ:

Ու ոնց մենք նայելով հետ՝ թուլությունները չենք ներում՝ անկախ հանգամամքներից, իսկ ուժը՝ գովերգում ենք, այդպես էլ մեր սերունդներն են վարվելու մեր նկատմամբ:

Մեր հայրերի սերունդը մեզ թողեց հաղթանակած երկիր:

Ի՞նչ ենք թողնելու մենք մեր հաջորդներին:

Հայրերը չպետք է ունենան դժոխային պայմաններում հաղթելուի մենաշնորհ: Եկել է մեր ժամանակն ապացուցելու, որ մենք ինչ որ բան արժենք:

Եւ քաջությւն հասցե ձեզ ի քաջեն Վահագնէ ամենայն Հայոց աշխարհիս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում