Thursday, 28 03 2024
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

Ամենամեծ վնասը, որ ինքներս մեզ կարող ենք հասցնել, երկրում անկայուն իրավիճակ հրահրելն է. արժե՞ այդ գնով հասնել իշխանության

Հայաստանում հաստատված ռազմական դրության պայմաններում հերթական աղմկահարույց հայտարարությունն է արել Հանրային խորհրդի  նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։ Վերջինիս կարծիքով՝ այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում՝ դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել: «Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների, միջազգային կառույցների հետ»,- մասնավորապես նշվում է հայտարարության մեջ։

Գերագույն խորհրդի պատգամավոր Վիգեն Խաչատրյանի կարծիքով՝ պատերազմի պայմաններում իշխանության հրաժարականը պահանջելն անլուրջ, անհավասարակշռված  ու ոչ խելամիտ  քայլ է: «Ամենամեծ վնասը, որ ինքներս մեզ կարող ենք հասցնել, իհարկե երկրում անկայուն  իրավիճակ հրահրելն ու ստեղծելն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա՝ միևնույն ժամանակ անհնարին համարելով Հայաստանում հեղաշրջում իրականացնելը։

Մեր զրուցակցի կարծիքով՝ Հայաստանում քաղաքական դաշտն այսօր օրիգինալ վիճակում է հայտնվել: «Քաղաքական ուժերը  գրեթե իսպառ բացակայում են։ 30 տարվա մեջ այսպիսի իրավիճակ ես չեմ հիշում»,- ընդգծեց նա։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի կարծիքով՝ իրավիճակը գնահատելու համար պետք է մի քիչ հեռվից գանք: «Մենք նախադեպային տարբերակ ունենք։ Արցախի առաջին պատերազմի հաջողությունները կապված էին Ադրբեջանում նմանատիպ գործընթացների, հեղաշրջումների, անհանդուրժողականության մթնոլորտի հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի կարծիքով՝ այժմ նման գործընթաց նախաձեռնողներն  ունեն փորձ, հասկանում են՝ ինչ հանգրվանի կհասնենք նման սցենարի դեպքում. «Իրենք կարող է  գան իշխանության, բայց  մենք չենք ունենա Արցախ, կկորցնենք տարածքներ ու շատ զոհեր կունենանք։  Արժե՞  այդ գնով հասնել ինչ-որ նպատակի։ Ես  բազմիցս ասել եմ, որ դժգոհ եմ այս իշխանություններից, լրջանալու բազմաթիվ կոչեր եմ արել,  բայց  այս փուլում  նման տարբերակի գնալը կործանարար է  մեր երկրի համար։ Առանց այն էլ շատ  ծանր վիճակում ենք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում