Tuesday, 19 03 2024
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․
4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից
2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը
22:30
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

Որքան է գնահատված ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր

Վերջին ամիսներին Հայաստանի ազգային հավաքականը համալրեցին մի քանի նոր ֆուտբոլիստներ, որոնց հետ ֆուտբոլասերը հույսեր է կապում։ Սեպտեմբերին մեկնարկած Ազգերի լիգայի խաղարկությանը Հայաստանի հավաքականը ներկայացավ թարմ կազմով։ Նշանակալի ձեռքբերում կարելի է համարել «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանին։ Լավ տպավորություն թողեց նաև «Խիմկիում» ելույթ ունեցող կիսապաշտպան Արշակ Կորյանը, ինչպես նաև Կարագանդայի «Շախտյորը» ներկայացնող Դավիթ Յուրչենկոն։

Նոր ֆուտբոլիստներով համալրվելուն զուգահեռ՝ ավելացել է նաև մեր ազգային թիմի ընդհանուր տրանսֆերային արժեքը։ Ըստ «Տրանսֆերմարկետ» պարբերականի՝ Բայրամյանի տրանսֆերային արժեքը կազմում է 2.8 միլիոն եվրո։ Ի դեպ, վերջին մեկ ամսվա ընթացքում այս ֆուտբոլիստի տրանսֆերն աճել է 600 հազար եվրոյով։ Արշակ Կորյանի տրանսֆերային արժեքն էլ կազմում է 800 հազար եվրո։ Կորյանի տրանսֆերային արժեքը ևս վերջին ամիսներին ավելացել է մոտ 30 տոկոսով։ Նշենք, որ կորոնավիրուսի համավարակի հետևանքով ֆուտբոլային մրցաշրջանի հետաձգվելը տրանսֆերային շուկայում ֆուտբոլիստների արժեքի անկման պատճառ էր դարձել։ Վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում, սակայն, որոշակի դրական տեղաշարժեր նկատելի են։

Ըստ «Տրանսֆերմարկետ» պարբերականի՝ համավարակից հետո ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է 5 միլիոն եվրոյով և այժմ կազմում է 20 միլիոն եվրո։ Վերջին մեկ ամսվա ընթացքում Մխիթարյանի տրանսֆերը փոփոխությունների չի ենթարկվել։ Համավարակի հետևանքով անկում են ապրել նաև Հայաստանի ազգային հավաքականի մյուս առաջատար ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։

Մինչև համավարակի բռնկումը Հայաստանն ուներ 5 ֆուտբոլիստներ, որոնց տրանսֆերային արժեքը գերազանցում էր մեկ միլիոն եվրոն։ Այսօր ունենք բոլորովին այլ պատկեր։ Եվ այսպես. Մխիթարյանից հետո հայաստանցի երկրորդ ամենաթանկ ֆուտբոլիստի՝ գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանի տրանսֆերը նվազել է մեկ միլիոն եվրոյով և այժմ 4 միլիոն եվրո է։ Չի բացառվում, որ Ադամյանի տրանսֆերը շարունակի նվազել։ Բանն այն է, որ ծանր վնասվածքի պատճառով Ադամյանը տևական ժամանակ խաղադաշտ դուրս չէր եկել։ Նախօրեին նա վերջապես խաղադաշտ դուրս եկավ Բունդեսլիգայի 5-րդ տուրի «Վերդերի» դեմ մրցավեճում։ Վերջին երկու ամսում 300 հազար եվրոյով ավելացել է մեր հավաքականի մեկ այլ առաջատար ֆուտբոլիստի՝ Ղազախստանի չեմպիոն «Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանի տրանսֆերային արժեքը և հիմա կազմում է 1.5 միլիոն եվրո։ «Ուրալից» «Տամբով» տեղափոխված մեր հավաքականի պաշտպանական գծի առաջատար Վարազդատ Հարոյանի տրանսֆերն էլ նվազել է 400 հազար եվրոյով և կազմում է 800 հազար եվրո։ Ամենաթանկ հայաստանցի ֆուտբոլիստների լավագույն հնգյակում գտնվող ղազախական մեկ այլ ակումբի՝ «Կայրաթի» ներկայացուցիչ Կամո Հովհաննիսյանի տրանսֆերային արժեքն էլ նվազել է 300 հազար եվրոյով և հիմա 800 հազար եվրո է։

Այս պահին Հայաստանը՝ ի դեմս Հենրիխ Մխիթարյանի, Խորեն Բայրամյանի, Սարգիս Ադամյանի և Տիգրան Բարսեղյանի, ունի 4 ֆուտբոլիստներ, որոնց տրանսֆերային արժեքը գերազանցում է մեկ միլիոն եվրոն։ 2020 թվականի սկզբին ունեինք նաև երկու ֆուտբոլիստներ, որոնց տրանսֆերային արժեքը մոտ էր միլիոնի շեմին։ Խոսքը շվեդական «Գյոթեբորգի» պաշտպան Անդրե Չալըշըրի և դանիական «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայանի մասին է։ Վերջինիս տրանսֆերային արժեքը նվազել էր՝ հասնելով 474 հազար եվրոյի։ Դանիայի առաջնության վերսկսումից հետո Բաբայանի տրանսֆերային արժեքը կրկին բարձրացավ՝ հասնելով 700 հազար եվրոյի։ Եթե Չալըշըրի տրանսֆերային արժեքը 800 հազար եվրո էր, ապա այն նվազելով՝ հասել է 600 հազար եվրոյի։

Ընդհանուր առմամբ եթե 4 ամիս առաջ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում էր 37 միլիոն եվրո, ապա մեկ ամիս առաջ այդ թիվը նվազել է՝ հասնելով մոտ 32-ի։ Բայրամյանի և մյուս նորեկների շնորհիվ ՀՀ հավաքականի ընդհանուր արժեքը ավելացել է և այսօր կազմում է 3.58 միլիոն եվրո։ Նույն «Տրանսֆերմարկետ» պարբերականը Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը գնահատում է 60 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» Ռոնալդուի տրանսֆերը Մադրիդի «Ռեալից» ձեռք էր բերել 100 միլիոն եվրոյով։ «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսիի տրանսֆերը ևս զգալի նվազել է և կազմում է 100 միլիոն եվրո։ Վերջին ամիսներին նրա տրանսֆերը նվազել է 12 միլիոն եվրո։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում