Լուրեր
Վազգեն Մանուկյանով պետք է զբաղվեն իրավապահները․ սա բացահայտ պետական հեղաշրջման փորձ է
  • 17:00
  • 2020-10-27
  • Դիտումներ՝ *

Հայաստանում հաստատված ռազմական դրության պայմաններում հերթական աղմկահարույց հայտարարությունն է արել Հանրային խորհրդի  նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։ Վերջինիս կարծիքով՝ այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում՝ դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել: «Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների, միջազգային կառույցների հետ»,- մասնավորապես նշվում է հայտարարության մեջ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Արեգ Քոչինյանի հետ:

  • Դիտումներ՝ *