COVID-19-ի զոհերի թիվը Վրաստանում աճել է՝ հասնելով 238-ի: Եվս 23 հիվանդ մահացել է կորոնավիրուսային վարակի պատճառով առաջացած բարդություններից: Սա համավարակի ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է:
Կառավարության StopCov.ge կայքի տվյալներով, անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 1824 նոր դեպք: Հանրապետությունում հաստատված դեպքերի թիվը հասել է 32.127-ի: