Friday, 29 03 2024
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը

Թրամփը Կոսովոյի օրինակը հիշատակել է ոչ պատահական. ԱՄՆ առանցքային որոշումը Կովկասում

Արցախի հարցի մասին խոսելիս Կոսովոյի լուծման օրինակի հիշատակումը, որ արել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Հայաստանում արժանացավ հասկանալիորեն բուռն, միաժամանակ իրարամերժ ընկալումների: Մասնավորապես, եղան նաև շատ «խորհրդատուներ», որոնք հանրությանը հորդորում էին Թրամփի հայտարարությունը չդիտարկել իբրև Արցախի անկախությունը ճանաչելու հնարավորության մասին ակնարկ, այլ ընդամենը օրինակի հիշատակում, թե ինչպես կարող է լուծվել հակամարտությունը: Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ հենց Կոսովոյի օրինակը, երբ կան հակամարտությունների այլ օրինակներ: Իհարկե, դժվար է «տեղավորվել» ԱՄՆ նախագահի գլխի մեջ և ստույգ հասկանալ, թե արդյո՞ք Կոսովոյի մասին խոսելը Արցախի ճանաչման ակնարկ էր, թե՞ ոչ: Բայց, եթե դատենք ընդհանրապես սթափ գլխով, ու՝ Թրամփի թիմի ու նրա գլխի սթափության կանխավարկածով, ապա նրանք առնվազն հասկանում էին, որ Կոսովոյի օրինակի հիշատակումը առնվազն բերելու է ճանաչման առումով ակնարկ-ասոցիացիաների ընկալման: Հետևաբար, դա նրան չի կանգնեցրել հայտարարությունն անելու առումով, ինչը նշանակում է, որ նրանք դեմ չեն եղել այդ ասոցիացիաները առաջացնելուն: Առավել ևս, որ նրանք չունեին ամենևին այդ օրինակը բերելու, կամ որևէ օրինակ բերելու անհրաժեշտություն: Թե ինչո՞ւ դեմ չեն եղել, արդեն այլ հարց է:

Այո՛, հնարավոր է դա կարող էր լինել պարզ նախընտրական քայլ, բայց մյուս կողմից դա կարող էր լինել բավականին բարդ քաղաքական կամբինացիայի մի մաս, որը թելադրված է միջազգային քաղաքականության խնդիրներով, որ կանգնած են ԱՄՆ վարչակազմի առաջ:

Ի վերջո, ընտրությունն անցնելու է, իսկ այդ խնդիրները մնալու են: Իսկ ԱՄՆ-ն այն պետությունն է, որտեղ անկախ նախագահական անձերի և կառավարող քաղաքական թիմերից, կա անընդհատ ռազմավարական աշխատանք արտաքին հայեցակարգերի ուղղությամբ, և որևէ վարչակազմ սկզբունքորեն ենթակա է այդ աշխատանքի արդյունքին՝ պարզապես մարտավարական միջնաժամկետ շտկումների մեթոդաբանական միջամտություններով: Հետևաբար՝ ակնառու է, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունը եղել է քաղաքական հայտարարություն, ըստ այդմ՝ արժանի է քաղաքական դիտարկման, որի վրա էլ պետք է կառուցվի Հայաստանի քաղաքական-դիվանագիտական որոշակի աշխատանք: Մասնավորապես, խոշոր հաշվով ակնառու է, որ դրված է ռեգիոնից՝ Կովկասից ԱՄՆ դուրսմղման հարց: Թուրքիան Արցախի դեմ ահաբեկչական պատերազմով դրել է այդ հարցը և մի կողմից մարտահրավեր նետելով Ռուսաստանին ու Իրանին, մյուս կողմից՝ նրանց ակնհայտորեն առաջարկում է գործակցել ԱՄՆ-ին դուրս մղելու հարցում: Անկարան իր հաշվարկում թերևս դիտարկում է ահաբեկիչներին ՌԴ և Իրանի հետ քննարկումներում փոխզիջում դարձնելու հնարավորությունը: Այսինքն՝ Անկարան կհամաձայնի հեռացնել, երբ Մոսկվան ու Թեհրանն էլ իրենց հերթին կհամաձայնեն Ադրբեջանի «թուրքականացման» իրողության պայմաններում ռեգիոնալ ձևաչափի շուրջ համաձայնությունների:

Ավելին, Անկարան թերևս ներկայացնելու է առավել լայն պայմաններ՝ ընդհուպ Կասպիցի ավազանին առնչվող, բնականաբար Բաքվի միջոցով: Իրանն ու Ռուսաստանը անկարող են դիմակայել դրան, եթե նրանց չի աջակցում ԱՄՆ-ն: Բայց Թուրքիան օգտագործում է հենց ռուս-ամերիկյան և իրան-ամերիկյան խնդիրներն ու նաև բարդույթները: Այս պայմաններում, Արցախի ճանաչումը մնում է Նահանգների համար ռեգիոնից դուրս չմնալու միակ հնարավորությունը: Վրաստանը հնարավորություն չէ: Բավական է Վրաստանի ուղղությամբ որևէ էական քայլ, որպեսզի թուրք-ադրբեջանա-ռուսական համատեղ ջանքով ապակայունացվի այդ երկիրը ներսից, վերածվելով քաոսի:

Մինչդեռ, Արցախի դեպքում ապակայունացումը այլևս իրողություն է, Թուրքիան պատերազմ է հայտարարել, թերևս վստահ լինելով, որ Վաշինգտոնը չի դիտարկի միակ՝ ճանաչման հնարավորությունը: Ըստ այդմ՝ մնալ Կովկասից դո՞ւրս, թե՞ լինել խաղի մեջ: Ամերիկյան ռազմավարությունն այդ խնդրի առաջ է՝ անկախ նախագահի ընտրության արդյունքից: Կովկասից դուրս մնալն ԱՄՆ-ի համար նշանակելու է Եվրասիայի կորուստ, երբ չի օգնի նույնիսկ Հնդկաստանի հետ ռազմավարական պայմանավորվածության գալը: Դա էլ իր հերթին ահռելի մեծացնելու է ճնշումն ԱՄՆ ռազմավարական շահերի վրա Եվրասիայից հարավ և արևմուտք՝ Եվրոպա ու Մերձավոր Արևելք, արժեզրկելով անգամ արաբ-իսրայելական կարգավորման էֆեկտը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում