Հրապարակախոս Գագիկ Քամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Հիմա կասեք էլի եկավ իր քաղաքական կոնսպիրոլոգիայով, բայց դե լռել չի կարելի։ Քիչ առաջ, ՀՀ նախկին վարչապետ, ձեզ հայտնի ուժերի խոսնակ՝ Վազգեն Մանուկյանը, ռազմական հեղաշրջման կոչ է արեց…Պատկերացնում եք, թե դա ինչ է նշանակում պատերազմի ժամանակ։ Հիմա հասկանում եք, թե ինչ է կատարվում կուլիսների հետեւում։ Ինչպիսի չերեւացող պրոցեսներ են ծավալվում իշխանության թիկունքում։
Երեկ, երբ լսում էի Փաշինյանին, միանգամից հասկացա, որ մի փոքր նյարդային է դարձել, այսինքն բոլոր ուղղություններով հարվածներ ստանլով, նրա մոտ որոշակիորեն կենտրոնանալու խնդիր է առաջացել։
Իհարկե Նիկոլը իրավունք չունի տրվելու սադրանքներին, ու իր ամբողջ կենտրոնացվածությունը պետք է սևեռի դեպի հաղթանակը, բայց նաև անհրաժեշտ ամբողջովին վերահսկել բոլոր պետական ապառատների քաղաքական կառավարելիությունը։