Պատերազմի 31-րդ օրը և ներկա իրավիճակը «Առաջին լրատվական»-ը քննարկել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի հետ:
«Թուրքիան ոչ մի նոր բան չի անում այստեղ. դա Էրդողանի քաղաքականությունն է»,- նշեց նա և հավելեց, որ կարևոր է Թուրքիայի վարքագծին հետևել ոչ Երևանի աչքերով:
Քաղաքագետի խոսքով՝ Էրդողանի ընդհանուր ռազմավարությունը հասկանալի է. «Նա «կարտյոժնիկ» է, ընդ որում՝ խաղում է վա բանկ միաժամանակ մի քանի սեղանների վրա. երեքի դեպքում կպարտվես, երկուսի դեպքում կհաղթես, և արդյունքում կստանաս դիվիդենդներ, ինչպես, օրինակ, Կիպրոսում և այլուր: Հարավային Կովկասը դրանից բացառված էր, իսկ այժմ ներառվել է: Այժմ Թուրքիան այդ խաղը խաղում է Հարավային Կովկասում»:
Մանրամասն՝ տեսանյութում: