Իսպանիայում բժիշկները վերջին քառորդ դարում առաջին անգամ համազգային գործադուլ են հայտարարել: Բժշկական արհմիությունների պետական կոնֆեդերացիան դա բացատրում է բժշկական ոլորտի անբավարար ֆինանսավորմամբ, ինչպես նաև պլանավորման և կառավարման թերի որոշումներով, որոնք, ըստ գործադուլավորների, օգուտ չեն բերում ազգային առողջապահական համակարգին:
Նախատեսվում է գործադուլներ անցկացնել ամսվա յուրաքանչյուր չորրորդ կամ հինգերորդ երեքշաբթի, մինչ իշխանությունները կարձագանքեն գործադուլավորների պահանջներին: