Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստ:
«Ռազմական դրության պայմաններում զինվորին տաքացնելու համար ցախ կտրողի նկատմամբ քրգործ է հարուցվել». ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի այս հայտարարության ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Տավուշում տեղի ունեցած դեպքի առթիվ ես րոպեներ առաջ խոսել եմ ՔԿ նախագահի հետ և պետք է ասեմ` նյութերն ուսումնասիրվել են, և քրեական գործի հարուցումը մերժվել է»:
Նա նաև Արկադի Խաչատրյանին խնդրեց նմանատիպ հարցերի պարագայում ապատեղեկատվությունից խուսափելու համար դիմել իրեն:
Մանրամասն՝ տեսանյութում: