Հոկտեմբերի 27-ին Google-ի որոնման համակարգում խնդիրներ են դիտվում աշխարհի մի քանի երկրներում: Այդ մասին հաղորդվում է Downdetector ծառայության էջում, որը հետևում է հանրաճանաչ ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին:
Օգտատերերից անսարքությունների համար ամենից շատ գանգատներ են ստացվում ԱՄՆ-ից, Մեքսիկայից, Պերուից, Բրազիլիայից, Ճապոնիայից և Եվրոպայի որոշ երկրներից: Ռուսաստանում խնդիների են հանդիպել առավելապես Մոսկվայի և Պերմի բնակիչները, բայց նրանց թիվն աննշան է: Ծառայության տվյալներով՝ Google-ի օգտատերերի 63 տոկոսը հայտնում է դժվարությունների մասին իրենց օգտահաշիվներ մտնելու փորձ անելիս, իսկ 36 տոկոսի մոտ խնդիրներ են առաջանում որոնման հարցում