Thursday, 28 03 2024
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն

Թրամփն Արցախից ու հայերից ոչ մի շահ չունի, այլապես մի զանգով կկանգնեցներ Էրդողանին

«Վերջին 4 տարիներին Թրամփն ինչ որոշում կայացնում է, ինչ հայտարարություն անում է՝ կապված է իր վերընտրության հետ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Կալիֆորնիա Կյուրիեր թերթի խմբագիր Հարութ Սասունյանը։

Նրա խոսքերով՝ ԱՄն նախագահը կայացնում է այնպիսի որոշումներ, որոնք օգտակար են անձամբ իրեն և ոչ երկրին.«Այս անգամ էլ, երբ վերջին օրերին երեք տարբեր անգամ նա հայերի մասին, հայերն անմիջապես խանդավառվեցին, թե շուտով Թրամփը հայերի համար մի բան կանի։ Բայց մենք գիտենք, որ Թրամփը ոչ մի ուշադրություն չի դարձնում հայերի վրա։ Այսքան տարի նա ոչինչ չի արել հայերի համար ու այդ խանդավառությունը միանգամայն իզուր է»,-նկատեց մեր զրուցակիցը։

Շարունակելով իր միտքը Հարութ Սասունյանն ընդգծեց. «Երկու արտգործնախարարների հանդիպումը եղավ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, ստորագրեցին հրադադար։ Թրամփը հայտարարեց, թե հրադադարը պահպանվում է, մինչդեռ ամբողջ աշխարհը գիտի, որ այն չի պահպանվում։ Ադրբեջանցիները երրորդ անգամ խախտեցին հրադադարը ու այժմ ես հույս չունեմ, որ Թրամփը գործնական քայլեր կանի ադրբեջանցիներին ու թուրքերին ճնշելու համար։ Թուրքիան է վերահսկում Ադրբեջանի հարձակումները։ Դժբախտաբար մենք նորից մենակ մնացին։ Ո՛չ Ամերիկան է ուզում օգտակար լինել և ոչ էլ Ռուսաստանը, խոսքերով շատ բան են ասում, բայց ոչ գործնական քայլերով»։

Ըստ Սասունյանի՝ Թուրքիան այժմ գործում է որպես անկախ պետություն և ոչ որպես ՆԱՏՕ-ի անդամ.«Այս հարցը ՆԱՏՕ-ի հետ ոչ մի կապ չունի։ Այն, ինչ անում է Թուրքիան, անում է որպես անկախ երկիր և ոչ որպես ՆԱՏՕ-ի անդամ։ ՆԱՏՕ-ի մյուս անդամները կարող են խորհուրդ տալ, բայց ոչ ճնշել Թուրքիան։ Եվ դա չէ գլխավոր հարցը։Վերջին երեք-չորս տարիների ընթացքում Թրամփը բազմիցս զրուցել է Էրդողանի հետ, տարբեր երկրներում բազմաթիվ հանդիպումներ են ունեցել։ Թրամփն ինքն ասել է, որ շատ սիրում է Էրդողանին, շատ մտերիմ են, նա շաբաթը մի քանի անգամ զանգում է Սպիտակ տուն ու խոսում Թրամփի հետ։ Եթե Թրամփը այդքան մտերիմ հարաբերություններ ունի, ապա մեկ զանգով կարող է Էրդողանին ասել, որ նա դադարեցնի հարձակումներն Արցախի վրա։ Բայց դժբախտաբար նա դա չի անում, որովհետև առանձնապես ոչ մի շահ չունի Արցախից ու հայերից։ Պարզապես խոսում է ճիշտ այնպես, ինչպես մյուս բոլոր հարցերի մասին։ Ոչ մի կոնկրետ գործողություն չկա»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում