Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 80410 դեպք, որոնցից 51814-ը` առողջացած, 1222-ը` մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը 347 է:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 27027 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 382938 թեստավորում:
Այսպիսով` հոկտեմբերի 27-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 1600 դեպք, 26 մարդ մահացել է։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։