Մեկ օրում Ֆրանսիայում կորոնավիրուսով ավելի քան 250 հիվանդ է մահացել, վարակվածների թիվը կազմել է 26771, հայտնում է երկրի Sante Publique սանիտարական գործակալությունը: Սա, ըստ Parisien թերթի, ռեկորդային ցուցանիշ է ապրիլի վերջից ի վեր:
Նախօրեին Ֆրանսիայում բժիշկները կորոնավիրուսի 52,010 նոր դեպք էին հայտնաբերել։
Ֆրանսիայում համաճարակի սկզբից ի վեր վարակվել է 1,1 միլիոն մարդ, իսկ ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահացել է 35 018 մարդ: