«Հաջորդ սերնդին խաղաղ հայրենիք պիտի ժառանգենք»,- Տավուշի մարզպետարանի հաղորդմամբ՝ այս մասին ասել է տավուշեցի աշխարհազորականը:
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները կամավորական ջոկատներ են կազմել. մարզի աշխարհազորը համալրվում է:
Տավուշի մարզի սահմաններն ավելի ապահով են, աշխարհազորականները կազմ-պատրաստ են, ասում են՝ մեր երիտասարդները հաղթանակած առաջ են գնում, մենք էլ իրենց հետևից՝ մեր բաժին հաղթանակի համար: