Ֆրանսիայի իշխանությունները քննարկում են թուրքական ապրանքների ներմուծումը սահմանափակելու տարբերակը՝ ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ֆրանսիական արտադրանքը բոյկոտելու կոչերին: Այս մասին հայտնում է Europe 1 ռադիոկայանը՝ աղբյուրներին հղումով:
Ըստ աղբյուրի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի շրջապատը աշխատում է «հակահարձակման» վրա, որը կարող է սկսվել հաջորդ երկու-երեք օրերին:
«Բոյկոտի կոչերից հետո, որոնք տարածվում են թուրքական ցանցերի կողմից, Ֆրանսիան դիտարկում է տնտեսական պատժամիջոցների կիրառումը, օրինակ՝ թուրքական ապրանքների ներմուծման սահմանափակումը»,- ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ Էրդողանը Թուրքիայի քաղաքացիներին կոչ էր արել հրաժարվել ֆրանսիական ապրանքներ գնելուց՝ Անկարայի և Փարիզի հարաբերությունների սրման ֆոնին: