Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

Պատերազմը անարյուն հեղափոխություն չէ, այստեղ այլ հաշվարկային համակարգ է գործում. Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ՀԿ-ի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Կարծում եմ այս օրերին քաղաքական իշխանությունը պիտի իսպառ զուրկ լինի նյարդերից։

Ընդհանրապես իշխանությունը լավ կլիներ, որ միշտ զուրկ լիներ նյարդային վարքից ու խոսքից, այս օրերին, պատերազմի դրության մեջ՝ առավելեւս։ Բարդ բան է ասածս, բայց միայն այդպես է հնարավոր սառը դատել, սառը գործել ու հաջողել։

Երկրորդը, որ կարեւոր եմ համարում, խոսքը գործի հետ չշփոթելն է։ Խոսքն էլ է գործ հաճախ, բայց՝ որոշ պաշտոնյաների համար, դիվանագետներ, խոսնակներ ու այլք, բայց գործադիր ֆունկցիաներով պաշտոնյաների համար խոսքը, կոչերն ու դիմումները լավ կլինի նվազեցվեն մինչեւ օբյեկտիվ անխուսափելիություն։ Հաճախ բարդ է հասկանալ ու սահմանել հրապարակային խոսքը օբյեկտի՞վ, թե՞ սուբյեկտիվ կարիքից է բխում։ Դրա համար կան, պիտի որ լինեն խորհրդականներ, որոնց հետ հարկավոր է խորհրդակցել, խորհրդակցելն ամոթ չէ՝ ասե՞լ հրապարակայնորեն այսինչ բանը, թե՞ չասել, եթե ասել, ապա ինչպես։ Եթե մասնագիտական խորհրդատվության համակարգը վատն է, թերի է, կամ մերժվում է, դա վատ է, արձագանքն ու գնահատականը անխուսափելիորեն լինում է հանրությունից։

Պատերազմական դրության մեջ բոլորն են պարտավոր վերանայել, վերադասավորվել, վերակառուցել իրենց կառավարման ձեւը, ոճը, եթե կուզեք, մարտավարությունը, պահվածքը ու այլն, բարձրաստիճան պաշտոնյաները՝ առավելեւս։ Պատերազմը անարյուն հեղափոխություն չէ, այստեղ այլ հաշվարկային համակարգ է գործում ու վնասակար է դա հաշվի չառնել։ Իշխանությունն ունի բոլոր օրինական լծակները ծառացող խնդիրները կարգավորելու համար, նյարդերն անջատած, սառը գլխով, հետեւողականորեն ու նպատակասլաց։

Ամենակարեւոր մարտահրավերներից մեկը, որի մասին մի քանի անգամ տարբեր ձեւերով արտահայտվել են շատերը ու ես, պատերազմող պետության գերկազմակերպման կարիքն է։ Այնպիսի կազմակերպվածության մասին է խոսքը, երբ ամեն բան պլանավորվում ու իրականացվում է բոլոր ոլորտներում ու ուղղություններով, երբ յուրաքանչուրը պետական ապարատի կազմակերպմամբ գիտե իր անելիքը հանուն հաղթանակի, իր սովորական գործի հետ գիտե, թե ինչպես, երբ, որտեղ մասնակցել պատերազմին՝ արտադրություն, տնտեսություն, շինարարություն, գիտություն, կրթություն, վարժանք, մարզանք, նպաստամատույց, խրամատ, ռազմադաշտ եւ այլն։ Այս ամենից պատերազմի կարիքների ու հաղթանակի համար համակարգված, ըստ իս, աշխատում են միայն զինված ուժերը ու առողջապահությունը։ Խոսքս պատերազմական համակարգվածության մասին է, թե չէ բոլոր համակարգերն էլ աշխատում են, բայց սովորական եւ կամավորական/բարեգործական ռեժիմներով։ Պաշտպանությունը ու հաղթանակը միայն բանակով չի լինում։ Միամտություն է թերագնահատել կազմակերպված ու համակարգված պատերազմողին ու նախընտրել կամավորական ու բարեգործական պատերազմողի մոդելը։ Հիմա շատ գործ է պետք ու քիչ խոսք այս ուղղությամբ։

Կներեք շատախոսելու համար, կարող է մեկին օգտակար լինել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում