Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները ցանկանում են Արևելյան Միջերկրածովում խաղարկել «կրոնական խաղաքարտը», հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա համապատասխան հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում:
Հունաստանի վարչապետը նշել է, որ այս իրավիճակը լարվածություն է ստեղծում տարածաշրջանում:
«Ցավոք, այս երկիրն անընդհատ խախտում է միջազգային բոլոր նորմերը, տարածաշրջանում խաղաղության հետ կապված բոլոր խնդիրները»,- ասել է Միցոտակիսը:
Նա կոչ է արել Թուրքիային «դադարեցնել սադրիչ գործողությունները» ընդհանուր շահերի շրջանակում, ինչպես նաև «որոշակիացնել սահմանները» երկրի գործողությունների համար: