Thursday, 18 04 2024
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
Լուրերի օրվա թողարկում 12։00

Պատգամավորի համոզմամբ` Թուրքիան ակտիվորեն խրախուսում է Ադրբեջանին` հրադադարը չպահպանելու հարցում

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի համոզմամբ` Թուրքիան ակտիվորեն խրախուսում է Ադրբեջանին` Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմում հրադադարը չպահպանելու հարցում: Հայրապետյանը նշեց, որ Թուրքիան իր նպատակներն ունի այս պատերազմում:

«Իհարկե, Թուրքիայի ազդեցությունը շատ մեծ է, հսկայական է: Թուրքիան իր նպատակներն ու խնդիրներն ունի այս հակամարտության մեջ ներգրավվելով և Ադրբեջանին խրախուսելով:

Այդուհանդերձ, Ալիևի երեկվա և այսօրվա ելույթները գալիս էին փաստելու, որ Ադրբեջանը չէր պատրաստվում պահպանել հրադադարը, այդ ամենը նաև ակտիվորեն խրախուսվում է Թուրքիայի կողմից: Էրդողանի սանձարձակ հայտարարություններն, օրինակ` Ամերիկայի հնարավոր սանկցիաներին ի պատասխան, նմանատիպ այլ հայտարարությունները փաստում են, որ Թուրքիան էլ իր խնդիրներն է դրել և, ընդհանուր առմամբ, երկու պետությունները բազմաթիվ խնդիրներ են ստեղծում միջազգային հանրության և գերտերությունների համար` իրենց սանձարձակ պահվածքով, ապակառուցողական գործողություններով և հայտարարություններով»,- ասաց Հայրապետյանը:

Անդրադառնալով հարցին` արդյոք Թուրքիան խոչընդոտում է հումանիտար հրադադարի հաստատմանը, որպեսզի չեզոքացնի ադրբեջանական բանակի կազմում կռվող թուրք զինծառայողների ի հայտ գալու հնարավորությունը, պատգամավորը նշեց, որ դա ևս կարող է պատճառ լինել, բայց հիմնական նպատակն այլ է:

«Իմ խորին համոզմամբ, Թուրքիայի նպատակը լինելու է Սյունիքով, հետագայում Մեղրիով Նախիջևանին միանալը, որը թուրքական ծրագրերի մեջ է»,- նշեց պատգամավորը:

Տաթևիկ Հայրապետյանը հավելեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան հրադադարը չպահպանելով նաև փորձում են նսեմացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի դերը:

«Ես վստահ եմ, որ և’ Թուրքիան և’ Ադրբեջանը փորձում են նսեմացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերը և համանախագահող երկրների կշիռն այս քայլերով, փորձելով ցույց տալ, որ պատրաստ են ընդդիմանալ բոլորին: Դրա իրական պատասխանը պետք է լինի Արցախի անկախության ճանաչումը, որպես միակ հնարավոր երաշխիք տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ու Ադրբեջանի ագրեսիան զսպելու ճանապարհին»,- ասաց Տաթևիկ Հայրապետյանը:

Հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ էր մտել ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը։  Ադրբեջանական կողմը, ժամը 08:45-ի սահմաններում, կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը հրադադարը խախտել է նաև 09:10-ի սահմաններում` թիրախավորելով հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երկու անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի միջնորդությամբ կրկին հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է այն, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում