Wednesday, 19 05 2021
01:00
Կարպատներում ձյուն է տեղացել
00:45
ՌԴ-ում վիրավոր արջը մի տղամարդու է սպանել և անհետացել
Ռուսաստանյան ավիաընկերությունները դադարեցնում են դեպի Թուրքիա բոլոր թռիչքները
Սերգեյ Նարիշկինը հայտարարել է Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի միջև բացահայտ առճակատման մասին
00:00
Պենտագոնի ղեկավարը կարևորել է Մերձավոր Արևելքում իրավիճակի ապաէսկալացումը
Ընտրություններին կմասնակցի նաև «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը. Բաբաջանյանը և Շիրինյանը հուշագիր ստորագրեցին
Le Figaro-ի փոխտնօրենը բարձրաձայնում է՝ Ադրբեջանը Եվրախորհրդարանում հայ գերիների հարցի դեմ լոբբիստական գործունեություն է ծավալում
Այն, ինչ չկարողացան անել Հոկտեմբերի 27-ին, ոճիրի իրագործողները դա փորձում են իրականացնել այսօր. Արման Բաբաջանյան
Վալերի Բուայեն Ֆրանսիայում ցույցի է մասնակցել՝ կոչ անելով հաստատակամություն ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ
23:20
Չինաստանում ցնցվող երկնաքերը վախեցրել է հազարավոր մարդկանց
Փրփուրը բերանին հակամարտությունը չես լուծի. Թուրքիայի նախագահի «անեծքի» ավստրիական պատասխանը
ՀԱՄԱՍ-ում դավաճան են համարում Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորած երկրներին
Պետականության հարցում լինելու ենք դաժան, անզիջում. Շիրինյանը պարզաբանում է՝ ինչու դաշինք «Հանուն Հանրապետության» հետ
Դմանիսի իրադարձությունները խրախուսվել են արտաքին ուժերի կողմից՝ միջադեպը էթնիկ հակամարտության վերածելու համար. պատրիարքարանի ներկայացուցիչ
22:40
CoronaVac պատվաստանյութով պատվաստվել է Չինաստանի դեսպանատան 100-ից ավելի աշխատակից
50 զինյալ ադրբեջանցիները թաքնվել էին անասնագոմում. ՄԻՊ-ը մանրամասներ է հայտնել
Ձորը գլորված երեխային սանավիացիով տեղափոխել են Երեւան
Հանրությունը շատ լավ տեսնում է, թե որ ուժերն են փորձում ձեռքերը տաքացնել սահմանային լարվածության վրա
Ելման դիրքեր չվերադառնալու դեպքում, ՀՀ-ն իրավունք է վերապահում խնդիրը լուծել ուժային տարբերակով․ ՀՀ ՊՆ
22:03
Ղրղզստանում առգրավվել է 20 մլն դոլարի թմրանյութի խոշոր խմբաքանակ
Մոսկվան ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին․ ՌԴ ԱԳՆ
Սյունիքի հարցում Մոսկվան կեղտոտ խաղ է խաղում. Հայաստանը պետք է հաղթահարի իր ներքին վախերը
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին
21:24
Պուտինը և Սի Ցզինպինը կսկսեն Ռուսաստանի և Չինաստանի միջուկային նոր նախագիծը
Քարով մահակ ենք կտրում․ Խնածախի բնակիչները պնդում են՝ միջանցքի հարց կարող է քննարկվել միայն արյան գնով
Ճապոնիան մտադիր է աջակցել Հայաստանին բիզնես միջավայրի բարելավման աշխատանքներում
Սահմանային ճգնաժամն ու Սյունիքով անցնող երկու առանցքային զուգահեռը
21:00
Գերմանիայի և ՌԴ-ի հարաբերություններում ամենածանր ժամանակաշրջանն է. Հայկո Մաաս
«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ը տնօրենի նոր պաշտոնակատար ունի
20:44
Կամավոր ապահովագրության պայմանագրերը կարելի է կնքել առցանց. Ամերիաբանկի և Ինգո Արմենիայի նոր համագործակցությունը

Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 207 դեպք

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 26-ի ժամը 15․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 207 դեպք, որոնցից 76-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 131-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

Հարուցված վարչական վարույթների արդյունքում 49-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 39-ը՝ 300 հազար դրամի չափով, որոնցից 4-ը հրապարակումը չեն հեռացրել, ուստի, բացի հիշյալ 300 հազար դրամից, տուգանվել են նաև 700 հազար դրամի չափով։ 9 լրատվական կայք էլ տուգանվել է 700 հազար դրամի չափով։ Ընդ որում, լրատվական կայքերից մեկը հրապարակումը չի վերացրել, ուստի լրատվամիջոցը, բացի հիշյալ 700 հազար դրամից, տուգանվել է նաև 1 միլիոն 500 հազար դրամի չափով։ Մյուս հրապարակումների հեղինակներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում։

Հիշեցնենք որ, ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշումով սահմանվում են հրապարակումների և հաղորդումների իրականացման մի շարք սահմանափակումներ: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ընթացող մարտական գործողություններով պայմանավորված քաղաքացիական անձանց (խմբերի) շարժի, մարտական գործողությունների հետևանքով պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հաղորդումների՝ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում, այսուհետ կատարվելու է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության հղումով` ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման):

Արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի և պետական անվտանգության ապահովմանը առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումը:

Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` ՀՀ և ԱՀ պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը:

Հիշյալ կանոնների խախտումը լրատվական գործունեություն իրականացնողների կողմից առաջացնում է տուգանքի նշանակում՝ 700 հազարից 1 միլիոն դրամի չափով։ Վարչական տույժի նշանակումից հետո հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կտուգանվի 1 միլիոնից 1 միլիոն 500 հազար դրամի չափով։ Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կտուգանվի նախկինում նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով։

Հիշյալ կանոնների խախտումը լրատվական գործունեություն չիրականացնողների կողմից առաջացնում է տուգանքի նշանակում 300 հազարից 700 հազար դրամի չափով։ Հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն չիրականացնող անձը կտուգանվի 700 հազարից 1 միլիոն դրամի չափով։ Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու դեպքում լրատվական գործունեություն չիրականացնող անձը կտուգանվի նախկինում նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում