Ներքին գործերի նախարարության տվյալներով Զուգդիդիում գտնվող «Վրաստանի բանկի» վրա հարձակումը կատարել է Բադրի Էսեբուան: Այս մասին հայտարարել է ՆԳ փոխնախարար Վլադիմիր Բորցվաձեն Սամեգրելո-Զեմո Սվանեթի մարզային ոստիկանության բաժնում կայացած ճեպազրույցում:
«Չնայած ՆԳՆ-ի՝ հոկտեմբերի 25-ին տարածած հայտարարությանը և կոչին՝ որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն են հրապարակել նույնականացված անձի ինքնության և լուսանկարի մասին, ով ավազակային հարձակում է կատարել Զուգդիդիի «Վրացական Բանկի» մասնաճյուղում ավելի շուտ, քան դա հաստատել էր նախարարությունը:
Ոստիկանության կողմից իրականացված բարդ օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում հարձակման մեջ ներգրավված անձը ճանաչվել է որպես Բադրի Էսեբուա՝ ծնված 1988 թ.:
Ոստիկանությունն ակտիվորեն իրականացնում է հատուկ օպերատիվ, որոնողական ու քննչական միջոցառումներ՝ նրա գտնվելու վայրը հաստատելու և կալանավորելու ուղղությամբ: