Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

Էրդողանի խուլիգանական վարքագիծը բերելու է Արցախի ճանաչման

Նախընտրական տրամադրություններին հատուկ ելույթ էր և բազմանշանակ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հանուն հանրապետության» կուսակցության անդամ Արտաշես Խալթյանը՝ անդրադառնալով Դ. Թրամփի երեկվա ելույթին, որտեղ նա անդրադարձել է արցախյան հակամարտությանը: «Հայերը կռվում են կատաղի: Մենք ինչ-որ բան կանենք, նման մի բան, ինչ Կոսովոյում»,- իր ելույթում ասել է Թրամփը:

«Կարծում եմ՝ Թրամփը գիտակցաբար այնպիսի եզրութաբանություն է օգտագործել, որը հետագայում տարրակերպ մեկնաբանությունների տեղիք կտա: Խոսքի սկզբում ակնարկում է Կոսովոյի անկախության ճանաչման մասին, սակայն հետո անդրադառնում է նրան, որ իր միջնորդությամբ Կոսովոյի և Սերբիայի միջև առևտրատնտեսական պայմանագրի կնքումը կայացավ: Այսինքն՝ մի կողմից կարծես թույլ է տալիս իր խոսքը մեկնաբանել որպես Արցախի անկախության հնարավոր ճանաչում, մյուս կողմից՝ տեղ է տալիս մեկնաբանել այնպես, որ ինքը Արցախի հարցը կլուծի ինչ-որ կերպ»,-ասաց Խալաթյանը:

Նրա խոսքով՝ հատկանշական է, որ, թերևս, առաջին անգամ է Կոսովոյի հանգամանքը շոշափվում Արցախի թեմայի շրջանակներում. «Կարծում եմ դա դրական քայլ է: Բայց ինչպես նախորդիվ Պոմպեոն էր ասել՝ հուսով ենք, հայերը կդիմանան, այնպես էլ այս դեպքում բավականին մեծ խաղադրույք է արված մեր Զինված ուժերի մարտունակության և դիմադրողունակության վրա: Այսինքն՝ մենք ենք, թե՛ որպես ժողովուրդ, թե՛ որպես բանակ, մեր մարտունակությամբ ու դիմադրողականությամբ դրդելու միջազգային հանրությանը այս կամ այն լուծման»:

Երեկ Ալիևի հռետորաբանությունը խաղաղասիրական էր, այսօր կտրուկ փոխվել է. ի՞նչ բացատրություններ ունեն այդ ամպլիտուդները: Անդրադառնալով այս հարցին՝ վերլուծաբան Աղասի Մարգարյանը նշեց, որ վերջին երեք-չորս օրերին է Ալիևի հռետորաբանությունը խաղաղասիրական, բայց կեղծ խաղաղասիրական է: «Շատ հաճախ է սկսել խոսել հրադադար մասին, բայց ստեղծվել է իրավիճակ, երբ Ալիևի դերը որոշիչ չէ, և, ըստ երևույթին, նրա հետ որևէ բանակցային կամ հրապարակային խոսակցություն իմաստ չունի ունենալ: Երեք հրադադարի դեպքում էլ հրադադարը խախտվեց: Վարչապետն ասաց դիվանագիտական լուծումն այս պահին հնարավոր չէ, քանի որ Ալիևը հանդես է գալիս առավելապաշտական հռետորաբանությամբ և պահանջում է հայկական կողմի կապիտուլյացիա»,-ասաց վերլուծաբանը:

Անդրադառնալով Թուրքիայի միջազգային հարաբերություններին՝ մասնավորապես ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ հարաբերություններին, Խալաթյանը նշեց, որ Էրդողանը դիրքավորվում է որպես իսլամական աշխարհի առաջնորդ: «Նա խաղում է ազգայնական թևի զգացմունքների վրա և փորձում է դառնալ խալիֆ: Թուրքիան գնալով հեռանում է աշխարհիկ պետության արժեքներից՝ դառնալով դասական կրոնապետություն: Իսկ Ադրբեջանը ամենահարմար «թնդանոթի միսն» է Էրդողանի համար: Ադրբեջանը սրընթաց կերպով վերածվում է Թուրքիայի վիլայեթի»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում