Friday, 19 04 2024
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները

Եթե գործիքը չի աշխատում և անզոր է Թուրքիայի դեմ, ապա այն պետք է փոխել

Նախօրեին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի միջև, որի ընթացքում քննարկվել է արցախ-ադրբեջանական շփման գոտում առկա իրավիճակը: Այս հեռախոսազրույցը ուշադրություն է գրավում այն իրողությամբ, որ, կարծես թե, առաջինն է արդեն մոտ մեկ ամիս շարունակվող պատերազմի ընթացքում: Այլ կերպ ասած, հայ-ռուսական շփումների համակարգում անցնող պատերազմական ժամանակաշրջանում ԱԽ քարտուղարների մակարդակով հաղորդակցությունը տեղի է ունենում առաջին անգամ: Սա էլ իր հերթին ուշադրության արժանի կարող է լինել այն իրողության բերումով, որ պատերազմի առաջին օրերին հենց այս մակարդակում էր տեղի ունեցել ամերիկա-ռուսական առաջին շփումը: Ժնևում հանդիպել էին Պատրուշևն ու ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ռոբերտ ՕԲրայանը: Այդ հանդիպումը տեղի էր ունեցել հոկտեմբերի 2-ին: Նրանք քննարկել էին թուրք-ադրբեջանական պատերազմն Արցախի դեմ: Այդ ֆոնին, հատկանշական է, որ Հայաստանի և ՌԴ ԱԽ քարտուղարների միջև հեռախոսազրույցը տեղի է ունենում հրադադարի երրորդ՝ ամերիկյան նախաձեռնության ֆոնին, որը ևս, առնվազն իր առաջին օրվա ժամանակագրությամբ չի արձանագրում որևէ արդյունք:

Ստացվում է, որ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները, ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներից երեքը, անզոր են Ադրբեջանի, կամ թեկուզ դրա հովանի Թուրքիայի դիմաց, եթե համարում ենք, որ հրադադարի խախտման հետևում, իհարկե, Թուրքիան է, ոչ թե Ադրբեջանը: Եվ այստեղ առաջանում են հարցեր՝ կապված Մինսկի խմբի համանախագահության հետագա ձևաչափի հետ: Եթե այդ ձևաչափը անզոր է զսպել մի Թուրքիայի, ապա դա կնշանակի, որ եկել է ձևաչափը փոխելու ժամանակը, որովհետև որքան էլ դա գուցե հենց Թուրքիայի նպատակն էր, միևնույն է, եթե այդ ձևաչափը այլևս անզոր է նույն Թուրքիայի դեմ, ուրեմն պետք է մտածել փոխելու մասին: Որովհետև չաշխատող գործիքը ոչ միայն պարունակում է անարդյունավետության ռիսկ, այլ նաև խաբեության, երբ կարող ես որևէ հարցում ապավինել այդ գործիքին, բայց այն չի աշխատում և ոչ միայն խնդիր չի լուծում, այլ ստեղծում է խնդիրներ: Ի վերջո, բանակը ռազմաճակատում կանգնած է բարդագույն խնդիրներ լուծելու դիրքում, իսկ թիկունքում կարևոր խնդիրներ ունի լուծելու դիվանագիտությունը, և եթե այն բախվում է անկենսունակ գործիքի, ապա թերևս պետք է սկսել կենսունակ գործիքի փնտրտուքը՝ բանակի թիկունքում քաղաքական-դիվանագիտական կապիտալիզացիայի ջանքի արդյունավետության աստիճանը բարձրացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում