«Հայկական կողմը ամեն ինչ արել է, որպեսզի հրադադարը պահպանվի, և Պաշտպանության բանակը առավոտից շատ զսպված է եղել, բայց օրվա երկրորդ կեսին կարող ենք արձանագրել, որ հրադադար տեղի չի ունեցել. արդեն երրորդ անգամ այն չի պահպանվել»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ կեսգիշերն անց հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ. «Իրեն ուղիղ ասել եմ՝ քանի որ սա իրենց համար առաջին հրադադարն է, իսկ մեզ համար արդեն երրորդը, ես կարող եմ մոտավորապես կանխատեսել, թե ինչ է տեղի ունենալու. մեծ հավանականությամբ հրադադարը չի պահպանվելու»:
Ինչպես նշեց վարչապետը, Ադրբեջանը ոչ թե հարցի կարգավորում է ուզում, այլ ուզում է Արցախի կապիտուլյացիա. «Մենք պատրաստ ենք ցավոտ փոխզիջումների, բայց ոչ՝ կապիտուլյացիայի»:
Մանրամասն՝ տեսանյութում: