Thursday, 25 04 2024
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.

Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը դեմ էին Մեղրին փոխանակելու հայտնի ծրագրին, բայց այն մահաբեր կրակոցների շնորհիվ այդպես էլ չմերժվեց

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

– Պարոն Հովհաննիսյան, լրանում է Հոկտեմբերի 27-ի 21-րդ տարելիցը։ Եվ 21 տարի անց այս օրը Հայաստանը գոյության պայքար է մղում։ Հետ նայելով՝ ի՞նչ դիտարկումներ կանեք, արդյոք կունենայի՞նք այս վիճակը, եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը։

– Եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը, այսօր մենք կունենայինք այլ որակի երկիր, բանակը կունենար ամենաժամանակակից պաշտպանական միջոցներ, մենք կունենայինք նաև սեփական ռազմական արդյունաբերություն, կունենայինք մեր ռազմավարական դաշնակցի հետ համատեղ պաշտպանության և փոխօգնության մասին այնպիսի պարտավորեցնող պայմանագրեր և, ինչը շատ ավելի էական է, այնպիսի բարձր փոխվստահությամբ ջերմ հարաբերություններ, որ Թուրքիան երբեք չէր համարձակվի միջամտել մեր տարածաշրջանի գործերին, ինչպես չհամարձակվեց միջամտել 90-ական թվականներին: Ոմանք միամտաբար կարծում են, որ Թուրքիայի այս լկտի ներխուժումը հարավկովկասյան տարածաշրջան պայմանավորված է Էրդողանի անձնական խառնվածքով, սակայն իրականում 90-ականներին Անկարայի մտքին նույնպես կար Հայաստանի դեմ պատերազմելու տարբերակը: Բայց Մոսկվան իր պաշտպանության նախարարի շուրթերով այն ժամանակ հստակ ու կոշտ հայտարարություն արեց՝ հասկացնելով, որ այդ դեպքում կանգ չի առնի նույնիսկ միջուկային զենքի միջոցով Թուրքիային սանձելու առջև: Այո, թո՛ղ բոլորը իմանան, որ այն, ինչ միշտ եղել է թուրքերի մտքին, բայց ինչը նրանք թաքցրել են, քողարկել են, այսօր Էրդողանը բացեիբաց արտահայտում է: Ի զարմանս այն միամիտների, ովքեր 30 տարի շարունակ մեզանում ճամարտակում էին, որ երբեմնի ցեղասպան Թուրքիան փոխվել է, արդիականացել է, քաղաքակրթվել է: Կարող էին, չէ՞, կարդալ մեծն Ժան Ժակ Ռուսոյին և գոնե ֆրանսիացի փիլիսոփայի օգնությամբ հասկանալ, որ մարդկային բարոյականությունը մոդեռնիզացման, տեխնիկական զարգացման հետ ոչ մի կապ չունի, որ թուրքը մնում է թուրք բոլոր ժամանակներում և բոլոր պարագաներում:

– Կա տեսակետ, որ այդ ոճրագործությունը կապված էր հենց արցախյան հարցի հանգուցալուծման՝ մասնավորապես Մեղրիի տարբերակի հետ։ Արդյոք կիսո՞ւմ եք այդ կարծիքը։

Ո չ թե կիսում եմ, այլ առաջիններից մեկն եմ, ով այդ մասին խոսել ու գրել է: Ես այս պատերազմի առաջին իսկ օրվանից ասել եմ, որ այսօր պատերազմի միջոցով փորձ է արվում լուծել ճիշտ այն նույն հարցը՝ Նախիջևանը Ադրբեջանին միացնելու և մեզ Իրանի հետ ընդհանոր սահմանից զրկելու, լիակատար շրջափակման մեջ վերցնելու հարցը, որը բաց մնաց, փաստորեն այդպես էլ չմերժվեց այն ժամանակ հենց Հոկտեմբերի 27-ի իրականացման շնորհիվ: Հոկտեմբերի 27-ը հենց դրա համար էր կազմակերպվել, որ հարցը չփակվի մինչև այսօր և այսօր փորձ արվի արդեն այլ՝ լայնածավալ պատերազմի միջոցով հարցին լուծում տալ ու Իրանի հետ մեր սահմանը վերցնել վերահսկողության տակ: Որովհետև մեր նախընտրական ցուցակը ղեկավարող Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը, ում մերձավոր զինակիցը պատիվ ունեի ես լինելու, կտրականապես դեմ էին Մեղրին փոխանակելու հայտնի ծրագրին, որը դեռ 90-ականներին փորձագիտական մակարդակով քննարկվում էր, իսկ 90-ականների վերջում դրվեց քաղաքական օրակարգում և մահաբեր կրակոցների շնորհիվ այդպես էլ չմերժվեց, մնաց առկախ մինչև մեր օրեր: Մնաց՝ առաջացնելով ոսոխի մեջ հույսեր, որ այն հնարավոր կլինի Հայաստանին պարտադրել պատերազմի միջոցով։

– Շատերն են նշում, որ Հայաստանն այժմ ավելի բարդ իրավիճակում կլիներ, եթե Հայաստանում իշխանափոխություն տեղի ունեցած չլիներ և շարունակվեր այն արատավոր գիծը, որը սկիզբ առավ հենց Հոկտեմբերի 27-ով։ Կարծում եք՝ այսօրվա պատերազմական իրավիճակին օգնո՞ւմ է այն փաստը, որ Հայաստանում հաստատված է լեգիտիմ իշխանություն:

Հայրենիքի պաշտպանության հիմնական բեռը իր ուսերի վրա է վերցրել այն նույն մեր երիտասարդությունը, որը երկու տարի առաջ մերժեց Սերժիկ Սարգսյանին և Հոկտեմբերի 27-ի շնորհիվ երկրում հաստատված քրեաօլիգարխիկ համակարգը: Սա փաստ է, որի հետ պարտավոր են հաշվի նստել բոլորը: Նաև պարտավոր են հասկանալ, որ եթե չլիներ հեղափոխական ոգին, այն փասիոնար էներգիան, որը ծնել էր հեղափոխությունը, և որը մեկ ակնթարթում մոբիլիզացվեց ու նպատակամղվեց արտաքին թշնամու դեմ, դժվար չէ կռահել, թե ինչ կարող էր տեղի ունենալ: Հասկանում եք, որ սա չորս տարվա վաղեմության ապրիլյան տեղայնացված կռիվը չէ, որը մեր լեգենդար գեներալ Սամվել Բաբայանի բնութագրմամբ՝ ընդամենը դիվերսիոն գործողություն էր կամ մյուս մեր նույնքան արժանավոր գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանի բնութագրմամբ՝ «ռազվեդկա բոեմ»: Սա իսկական պատերազմ է, որտեղ գործի են դրվել մարդկանց ոչնչացման ամենաժամանակակից ու ամենադաժան միջոցները: Միայն հեղափոխական ոգու շնորհիվ էր հնարավոր այսպիսի հերոսական դիմադրությունը, որը ամերիկացիներին հիշեցրել է համարյա երեք հարյուր տարիների վաղեմության իրենց հեղափոխական պատերազմը հանուն անկախության ու ազատության, ֆրանսիացիներին հիշեցրել է իրենց պատմական հեղափոխական պատերազմները եվրոպական միապետների դեմ: 21-րդ դարը կմտնի պատմության մեջ որպես հայ ժողովրդի հեղափոխական վերածննդի ու հաղթանակների դար:

– Երևի հիմա այնքան էլ պատեհ պահ չէ խոսել Հոկտեմբերի 27-ի բացահայտման մասին, քանի որ երկիրը կռվում է արտաքին թշնամու դեմ։ Պատերազմի ավարտից հետո արդյոք կարծո՞ւմ եք, որ մեր անելիքների առաջին հորիզոնականում այդ ոճրագործության բացահայտումը պետք է լինի։

Համաձայն եմ, որ այսօր պետք է ուժերը լարել մեկ ուղղությամբ՝ հաղթելու և հաղթական խաղաղության հասնելու ուղղությամբ: Սակայն պատերազմի ավարտից հետո մենք պարտավոր ենք հրատապ կարգով պատասխանել այն բոլոր հարցերին, որոնց անտեսումը, որոնց անպատասխան մնալը պարարտ հող ստեղծեց այս պատերազմի բռնկման համար:

Այդ հարցերի շարքում է նաև Հոկտեմբերի 27-ի ոճրագործության լիակատար և սպառիչ բացահայտումը՝ այդ ոճրագործության իմ կողմից այստեղ մատնանշված աշխարհաքաղաքական ծալքերով հանդերձ: Պետք է բացահայտվեն Նաիրի Հունանյանի բոլոր գործակալական կապերը, Ղրիմում գործունեություն ծավալելու, սերժսարգսյանական ԱԱՆ-ի հանձնարարությամբ Թուրքիա այցելելու բոլոր հանգամանքներն ու նպատակները: Համոզված եմ, որ դրա շնորհիվ մենք ոչ միայն կհասնենք Հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտմանը, այլ նաև ավելի լավ և ամբողջականորեն կհասկանանք մեր դեմ այժմ շարունակվող թուրքական ագրեսիայի շարժառիթները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում