Քաղաքագետ Արմեն Խարազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Թուրքիայի ու մյուսների դեմն առնելու ձև կա։ Դա Հայաստանի վերտիկալ արդիականացումն է, տեխնոլոգիական կատարելագործումը, տնտեսական զարգացումն ու ենթակառուցվածքների ստեղծումը՝ էներգետիկական, հաղորդակցային, տիեզերական։ Հայաստանը պետք է արձակի կապի և հեռազգա դիտողական արբայակներ, լուծի իր էներգետիկ ինքնաբավության խնդիրը, կառուցի ամենաժամանակակից ճանապարհներն ու հաղորդակցության միջոցները և ունենա գիտության, տնտեսության, արտադրության և քաղաքականության ֆունկցիոնալ, փոխկապակցված շղթա։ Ուղղակի պետք է թևներս ծալենք ու աշխատենք՝ խաղաղություն է, թե պատերազմ։