ՀՀ նախագահի հրամանով Վաղինակ Սարգսյանը ազատվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի` Վաղինակ Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից»,– նշված է հրամանագրում։
Մեկ այլ հրամանով ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար է նշանակել Արման Մարալչյանին: